Անդամագրվել

Աշխարհում և Հայաստանում ինտերնետ զարգացումներին մասնակցելու հնարավորություն է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ին անդամագրվելը։

Անդամագրվել կարող են՝

18 տարին լրացած և «Ինտերնետ հանրություն» ոչ առևտրային կազմակերպության անդամ հանդիսացող՝

  1. ՀՀ քաղաքացիները,
  2. Այլ պետությունների այն քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանում ունեն տնտեսական շահ*։

Ինչպես անդամագրվել

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ է

  • ծանոթանալ կազմակերպության Կանոնադրությանը,
  • լրացնել դիմումը` (DOC , PDF) և ներկայացնել կազմակեպության կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը՝ info@isocchapter.am հասցեով:

Անդամագրվելու դիմումը դիտարկում է կազմակերպության նախագահը։ Արդյունքի մասին հայտատուն պատշաճ կերպով տեղեկացվում է։

Տարեկան անդամավճարը վճարվում է.

  • առաջին տարում՝ անդամագրվելու մասին տեղեկությանը հաջորդած 10 աշխատանքային օրվա ընթացքում,
  • հաջորդող տարիներին՝ մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։

Տարեկան անդամավճարը կազմում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։

*Սույն ենթակետի իմաստով տնտեսական շահ է համարվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը և/կամ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով անշարժ գույք ունենալը և/կամ հիմնական աշխատանքի վայրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական (աշխատանքային) գործունեություն իրականացնելը և/կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցում (կրթություն) ստանալը։