Աղջիկները ՏՀՏ-ում

Այս տարի ՏՀՏ ոլորտում աղջիկների միջազգային օրը նշվում է ապրիլի 28-ին։«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունն այդ օրը հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» խորագրով համաժողով։

Կներկայացվեն առցանց տիրույթում անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, դրանցից խուսափելու միջոցները։ Օրվա բանախոսները հատուկ կանդրադառնան նաեւ STEM կրթությանը՝ ներկայացնելով գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում Հայաստանում մշակված նորարար կրթական ծրագրեր։

Թեմայով հետաքրքրված հնարավորինս շատ անձանց համաժողովին հետեւելու հնարավորություն ընձեռելու նպատակով այն կանցկացվի հիբրիդ ձեւաչափով՝ առկա եւ առցանց։ Համաժողովին առցանց մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը։

Գրանցումը պարտադիր է, բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստով կստանան միջոցառման Zoom հեռարձակման հղումը։