Անդամագրվել

Հետևելով համաշխարհային Ինտերնետ հասարակության նպատակներին՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածն իրականացնում է Հայաստանում Ինտերնետի զարգացմանը խթանող ծրագրեր: Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը ծառայում է Հայաստանի Ինտերնետ համայնքին և առաջնորդում է Ինտերնետի օգտագործման դերի և հիմնախնդիրների քննարկումը:

Ինչպես անդամագրվել

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամ կարող են դառնալ տասնութ տարին լրացած և «Ինտերնետ Սըսայթի» ոչ առևտրային կազմակերպության (“Internet Society” non-profit organization) անդամ հանդիսացող՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
2) Օտարերկրյա պետությունների այն քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն տնտեսական շահ*։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ին անդամագրվելու համար ծանոթացեք կազմակերպության Կանոնադրությանը, լրացրեք դիմումը` (DOC , PDF) ներկայացնելով կազմակեպության կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ ապացույցները (փաստաթղթերը) info@isocchapter.am հասցեով:

Ձեր դիմումը բավարարելուց հետո Ձեզ կտեղեկացվի այդ մասին, որից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Դուք պետք է վճարեք 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տարեկան սահմանված անդամավճարը` փոխանցման եղանակով։ Երկրորդ և հետագա օրացույցային տարիների համար տարեկան անդամավճարը պետք է կատարել մինչև տվյալ օրացույցային տարվա մարտի 31-ը ներառյալ։

Վճարում կարող եք իրականացնել հետևյալ հաշվեհամարով․

Ստացող՝ «Ինտերնետ հանրության Հայաստան հատված» ՀԿ
Հ/Հ՝ 1930068433720100
Բանկ՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ

վճարման նպատակ դաշտում նշելով Ձեր անունը։

 

*Սույն ենթակետի իմաստով տնտեսական շահ է համարվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը և/կամ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով անշարժ գույք ունենալը և/կամ հիմնական աշխատանքի վայրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական (աշխատանքային) գործունեություն իրականացնելը և/կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցում (կրթություն) ստանալը։