Դասախոսություններ նվիրված IoT-ի ոլորտում Arduino կոնտրոլլերների կիրառմանը

Հարգելի Ինտերնետ հասարակության Հայաստան հատված (ԻՀՀՀ) և Ինտերնետ հանրություն ՀԿ-ների անդամներ, ԻՀՀՀ-ն սկսում է դասախոսությունների և լաբորատոր աշխատանքների մի շարք ` նվիրված Arduino կոնտրոլլերների կիրառմանը IoT-ի ոլորտում:

Դասերի կսկսվեն շաբաթ օրը, սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00 և անց են կացվելու Կույրերի Մշակույթի Տանը, որը գտնվում է Նիկողայոս Տիգրանյանի փող., 15 շենք (Կոմիտասի շուկայի հետևը): Լսարանը գտնվում է այդ շենքի 3րդ հարկում, Ինտերնետ հասանելիության կենտրոնում:

Դասերը վարելու են՝ Վահան Միսակյանը, Կարեն Երզնկանյանը և Ավետիկ Եսայանը: Դասերը անվճար են:
Մասնակցության ցանկության դեպքում տեղեկացրեք մեզ նամակով ուղղված mailto: info@isocchapter.am հասցեով: