ԻՀՀՀ արտաքին իրադարձություններ

Նոյեմբերի 11, 2020 թ., Լիսաբոն, Պորտուգալիա: Իգոր Մկրտումյանը մասնակցեց Պորտուգալական հատվածի սեմինարին` նվիրված Ինտերնետային անվտանգությանը և վստահությանը:

Հոկտեմբերի 5-7, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ի ներկայացուցիչներ, Իգոր Մկրտումյանը և Աննա Կարախանյանը մասնակցեցին 2020 European Chapters Workshop վեբինարին: Սեմինարի կից ֆայլը պարունակում է ամենօրյա շնորհանդեսների և քննարկումների ձայնագրությունների ակտիվ հղումներ: Այն արժեքավոր է Մասնաճյուղի անդամների և մեր համայնքի յուրաքանչյուր մարդու համար, ով այցելում է մեր կայք

Սեպտեմբերի 9, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ի ներկայացուցիչներ, Իգոր Մկրտումյանը և Աննա Կարախանյանը մասնակցեցին Q3 European Chapter Leaders սեմինարին:

Հունիսի 24, 2020. Ինտերնետ հասարակություն. Հայաստան հատվածի խորհրդի անդամ Աննա Կարախանյանը մասնակցեց “Conversation about securing the Global Routing System” խորհդակցությանը: (https://www.internetsociety.org/issues/manrs/)

Մայիս 20, 2020. Գլոբալ ԻՀ-ի գրասենյակ. Հայաստան հատվածի անդամներ Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը և Վալերի Ստեփանյանը մասնակցեցին Եվրոպական հատվածների 2րդ եռամսյակի հանդիպմանը հետևյալ օրակարգով՝ Update on MANRS (Mutually Agreed Norms for Routing Security); a presentation on ISOC 2019 Impact Report; a report from ISOC Chapter Advisory Council Steering Committee; and a presentation on Encryption with the launch of the global coalition”

Մայիս 7, 2020. Գլոբալ ԻՀ-ի գրասենյակ. Հայաստան հատվածի անդամներ Աննա Կարախանյանը, Լիաննա Գալստյանը և Կատարինա Գևորգյանը մասնակցեցին ԻՀ «Գաղտնիության հիմնախնդիրները Կովիդ -19-ի հետևանքներից հետո» կոչմանը, որի ընթացքում կենտրոնացել են գաղտնիության, անվտանգության, վստահությանն առնչվող հարցերը և առաջարկվող տեխնիկական լուծումները ՝ Covid-19– ի վարակվածությունը հետևելու և հայտնաբերելու համար:

Ապրիլ 23, Երևան. «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն արդեն 3-րդ տարին համատեղ կազմակերպում են Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) կողմից նախաձեռնած «Աղջիկները ՏՀՏ-ում» համաշխարհային միջոցառումը՝ կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում խրախուսելու և աջակցելու համար:
Այս տարի միջոցառումն առցանց էր վեբինար ձևաչափով՝ «Հաղթահարելով թվային մարտահրավերները» խորագրով:
Վեբինարին ներկա էին 60 մասնակիցներ, ներառյալ՝ ՀՄՄ Հեռահաղորդակցության Զարգացման Բյուրոյի տնօրեն Դորին Բոգդան-Մարտինը։ Վեբինարի ժամանակ ներկայացվեց 2 թեմա՝ կրթություն և թվային մարկետինգ։
Հրավիրված մասնագետները խոսեցին COVID-19-ի պայմաններում ստեղծված թվային, կրթական և բիզնես մարտահրավերներից և ներկայացրեցին այն տեխնոլոգիաներն ու թվային գործիքները, որոնք կարելի է օգտագործել այդ մարտահրավերները հաղթահարելու համար:
[smartslider3 slider=5]

Ապրիլ 2, 2020. Գլոբալ ԻՀ-գրասենյակ. Հայաստան հատվածի անդամներ Իգոր Մկրտումյանը,Վալերի Ստեփանյանը,Սուսան Մարուխյանը և ուսուցման ծրագրերի համակարգող Լիաննա Գալստյանը մասնակցեցին առ-ցանց “Գլոբալ երթուղիների ապահովագրություն” և “Բաց ստանդարտներ ամենուրեք” ծրագրերի ներածական նստաշրջանին:

Մարտ 30, 2020. Գլոբալ ԻՀ գրասենյակ. Հայաստան հատվածի անդամներ Իգոր Մկրտումյանը, Աննա Կախանյանը և Արմեն Պետրոսյանը մասնակցեցին Zoom գիտաժողովին, որը Կազմակերպվել էր իտալական մասնաճյուղի կողմից՝ կիսել ու իր գործնական փորձը Իտալիայում ներկայիս ճգնաժամի հետ կապված:

Մարտ 25. 2020. Գլոբալ ԻՀ գրասենյակ. Իգոր Մկրտումյանը մասնակցել է Zoom քննարկմանը՝ «Կարո՞ղ է ինտերնետը պահպանել ընթացիկ և ապագայի պահանջները»:

Փետրվար 27, 2020. Ժնեվ, Շվեյցարիա. ԻՀՀՀ-ն մասնակցեց “Q1 2020 European Chapters Call” առցանց վիրտուալ քննարկմանը: Պատճենեք և տեղադրեք հղումը ձեր բրաուզերի մեջ https://isoc.app.box.com/s/16kenctkgf4ta8vvyys3qdwxwr9zk7uc

Փետրվար 26, 2020. Ժնեվ, Շվեյցարիա. ԻՀՀՀ-ն մասնակցեց “InterCommunity 2020: Open Standards Everywhere” առցանց վիրտուալ քննարկմանը: Պատճենեք և տեղադրեք հղումը ձեր բրաուզէրի մեջ https://www.internetsociety.org/issues/open-internet-standards/

Տեղեկատվական հոդված ԻՀՀՀ նախագծի մասին

Եվրոպական մասնաճյուղերի հանդիպում

Մասնակցություն Եվրոպական հատվածների առ-ցանց հանդիպմանը

RINA-ի ներածություն, ապագա Ինտերնետ

Beyond the Net: Orientation Session

Community Webinar on PIR/Ethos Capital/Internet Society

Presenting the Internet Society 2020 Action Plan

Q4 European Chapters Call
