ԻՀՀՀ-ներքին իրադարձություններ

Նոյեմբերի 13, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ն բաժանորդագրվել է Ինտերնետ հասարակության 2021 Հիմնարար Ծրագրին` Լիաննա Գալստյան` որպես ծրագրի համակարգող, իսկ Քրիստինա Հակոբյանն որպես ծրագրի պահուստային համակարգող:

Նոյեմբերի 4, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ ՀԿ-ի խորհրդի անդամներ Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը, Աննա Կարախանյանը և Կատարինա Գևորգյանը մասնակցեցին Եվրոպական հատվածների առաջատարների 4րդ եռամսյակի հանդիպմանը։ Հանդիպման վիդեոն կարելի է տեսնել այստեղ` https://isoc.box.com/s/ixfsvo0vs0ro0xvufx6r6mncohl5cvj7

Հոկտեմբերի 30, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ի անդամներ, Իգոր Մկրտումյանը, Աննա Կարախանյանը և Կատարինա Գևորգյանը մասնակցեցին “Accessibility SIG – Social Media and Videos” վեբինարին:

Հոկտեմբերի 15, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ն ներկայացրեց իր Chapterthon 2020 նախագծի հաշվետվությունը:

Սեպտեմբերի 8, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ի դրամաշնորհի դիմումը “Chaptrrthon 2020” մրցույթին հաստատվեց Ինտերնետ հասարակության կողմից:

Սեպտեմբերի 6, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ի դրամաշնորհի դիմումը “Հայաստանյան Ինտերնետի կառավարման դպրոց 2020” հաստատվեց Ինտերնետ հասարակության կողմից:

Օգոստոսի 29, 2020. Երևան, Հայաստան. “Internet access and digital skills for vulnerable groups in rural areas during COVID19 epidemic” վերնագրով նախագիծը Ներկայացվէց Ինտերնետ հասարակությանը:

Օգոստոսի 28, 2020. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀՀՀ խորհրդի նիստ, որտեղ քննարկվեց ԻՀՀՀ-ի նախագիծը Chapterthon 2020 ծրագրի համար: “Internet access and digital skills for vulnerable groups in rural areas during COVID19 epidemic” վերնագրով նախագիծը ընդունվեց և հաստատվեց:

Օգոստոսի 10, 2020. Երևան, Հայաստան. Ինտերնետ հասարակությունը հաստատեց ԻՀՀՀ ՀԿ-ի ծրագիրը “Ծառայություններ և Ինտերնետ կապ թագավարաքի ժամանակ դպրոցներին նվիրաբերված համակարգիչների համար” (Ինտերնետ հասարակության 2020 փոքր դրմաշնորհների ծրագիր):

Հունիսի 16, 2020. Երևան, Հայաստան. ԻՀ Հայաստան հատվածի ուսուցման ծրագրի մասնակիցները հաջողությամբ ավարտեցին ուսուցման ծրագիրը ստանալով ավարտական սերտիֆիկատներ:

Հունիսի 3, 2020. Երևան, Հայաստան. Հայաստան հատվածի խորհրդի անդամներ Աննա Կարախանյանը, Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը և Կատարինա Գևորգյանը մասնակցեցին Եվրոպական հատվածների հանդիպմանը նվիրված Եվրոպական հատվածների 2020-ի աշխատանքային նախագծերին:

Մայիս 31, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ ՀԿ-ն անցկացրեց խորհրդի նախագահի և փոխնախագահի ընտրությունները: Ընտրությունների արդյունքներներով Կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Լիաննա Գալստյանը իսկ Կազմակերպության փոխնախագահ՝ Վեսմիրա Հարությունյանը:

Մայիս 29, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ ՀԿ-ն անցկացրեց իր հերթական ընտրությունները: Ընտրությունների արդյունքներով կազմակերպության նախագահ ընտրվեց Իգոր Մկրտումյանը, խորհրդի անդամներ՝
- Լիաննա Գալստյան
- Նարինե Դերձակյան
- Վեսմիրա Հարությունյան
- Վահան Հովսեփյան
- Հրաչյա Ասցատրյան
- Քրիստինա Հակոբյան
- Քրիստինա Բաբաջանյան
- Կատարինա Գևորգյան
- Աննա Կարախանյան
- Կարեն Երզնկանյան
- Սուսան Մարուխյան
- Անի Դալլաքյան
- Իգոր Մկրտումյան
Վերստուգիչ հանձնաժողով՝
- Արման Ներսիսյան
- Արամ Վերդյան
- Տաթև Ավագյան
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Արման Ներսիսյան:

Մայիս 15, 2020. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀՀՀ-ի խորհրդի նիստ, որտեղ ԻՀՀՀ-ի նախագահը ներկայացրեց 2018-19 գործունեության զեկույցը, որը հավանության առժանացավ և հաստատվեց: Խորհուրդը որոշեց Մայիսի 29-ին կանչել հատվածի ընդհանուր ժողովը, որտեղ նոր նախագահ և խորհրդի անդամներ պետք է ընտրվեն հաջորդ 2 տարվա ժամկետով:

Մայիս 10, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀՀ-ն հաջողությամբ հանձնեց “Ինտերնետ գրագիտություն խոցելի խմբերի համար” ծրագրի միջանկյալ զեկույցը:

Ապրիլ 30, 2020. Երևան, Հայաստան. Ավարտվեցին «Ինտերնետ գրագիտություն խոցելի խմբերի համար» ծրագրի Սոցիալական մեդիամարքեթինգի դասերը, որոմք վարում էր Անի Դալլաքյանը:

Ապրիլ 23, 2020. Երևան, Հայաստան. ԻՀՀԿ-ն և Հայաստանի Ինտերնետ ռեգիստրը (ISOC.am), համագործակցելով ITU-ի հետ, շրջանակներում կազմակերպել էին «Հաղթահարելով թվային մարտահրավերները» խորագրով օնլայն վեբինար: Հրավիրված մասնագետները խոսեցին COVID-19-ի պայմաններում ստեղծված թվային, կրթական և բիզնես մարտահրավերների մասին և պատմեցին այն տեխնոլոգիաների և թվային գործիքների մասին, որոնք կարելի է օգտագործել` այդ մարտահրավերները հաղթահարելու համար:

Ապրիլի 14, 2020. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Սոցիալական մեդիամարքեթինգ դասընթացի 2-րդդասը. Թեման՝ «Ի՞նչ է SMM-ը. դրա կարևորությունը բիզնես գործունեության համար»։

Ապրիլի 11, 2020. Երևան, Հայաստան. «Ինտերնետ գրագիտություն խոցելի խմբերի համար»ծրագրի շրջանակներում մասնակիցներին կոչ արվեց մտածել բիզնես գաղափարի շուրջ և ներկայացնել կարճ նկարագիր իրենց գաղափարի վերաբերյալ, պատասխանելով հետևյալ հարցերին.
- Բիզնեսի նկարագիրը
- Բիզնեսի նպատակը
- Ապրանքի կամ Ծառայության նկարագիրը
- Թիրախային խումբ – Ո՞ւմ համար է նախատեսված (օրինակ՝երեխաներ, մեծահասակներ, կանայք, տղամարդիկ…)
Հարցումը անհրաժեշտ կլինի դասըթացներին ավելի պրակտիկ օրինակներով աշխատելու համար:

Ապրիլ 10, 2020. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ «Ինտերնետ գրագիտություն խոցելի խմբերի համար» ծրագրի Սոցիալական մեդիամարքեթին գդասընթացի առաջին դասը:Դասընթացի թեման՝ Թվային շուկայավարում և SMM ակնարկ:

Ապրիլ 1, 2020. Երևան, Հայաստան. Սկսվեցին Ինտերնետ գրագիտության դասերը խոցելի խմբերի համար։

Մարտի 25, 2020. Երևան, Հայաստան. Ներկայացվեց Կարեն Մաթևոսյանի («Ինտերնետ գրագիտություն խոցելի խմբերի համար» ծրագրի մասնակից) ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՏՈՒՐ անունով ֆեյսբուքյան նորաբաց էջը։ Կարենի գաղափարը առաջիններից է ծրագրի շրջանակներում և կարող է մոտիվացնի մյուս մասնակիցներին։
Պատմական երկիր տուր-ը նորաստեղծ տուրիստական գործակալություն է, որն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի մեր հաճախորդների համար՝ Հայաստանի ներսից և դրսից: Մենք կազմակերպում ենք տարբեր տուրեր դեպի Արևելյան և Արևմտյան Հայաստանի նշանավոր վայրեր:

Մարտի 24, 2020. Երևան, Հայաստան. Կորոնավիրուսի պատճառով հետաձգվող դասախոսությունները ստիպում են դասավանդումը շարունակել նոր եղանակով՝ այն է կիրառելով հեռաուսուցումը Zoom վիդեոկոնֆերանսի համակարգի միջոցով: Լիաննա Գալստյանը կանցկացնի “Ինտերնետ գրագիտության” երկրորդ դասը Zoom վիդեոկոնֆերանսի եղանակով:

Փետրվարի 26, 2020. Երևան, Հայաստան. «Ինտերնետ գրագիտություն անապահով խմբերի համար» ծրագրի մասնակիցները ստացան վկայագրեր BSC Business Support Center-ի «Ինչպե՞ս հիմնել և կառավարել սեփական բիզնեսը» դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Փետրվարի 25, 2020. Երևան, Հայաստան. Կազմակերպվել էր ուղեղային փոթորկի սեմինար, որտեղ բոլոր «Ինտերնետ գրագիտություն անապահով խմբերի համար» ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները: Քննարկելու արդյունքում ոմանք հավանության արժանացան, մյուսները քննադատվեցին և փոփոխություններ առաջարկվեցին: Այս գաղափարները գործնական մարզիչների համարելակետ կլինեն:

Փետրվարի 24, 2020. Երևան, Հայաստան. «Ինտերնետ գրագիտություն անապահով խմբերի համար» ծրագրի մասնակիցների համար Վահան Միսակյանը դասախոսեց համակարգչային գրագիտության հիմնական գիտելիքների վերաբերյալ: Թեմաները. օպերացիոն համակարգեր, բրաուզերներ, Microsoft office:

20 փետրվարի, 2020 թ., Երևան, Հայաստան. Բիզնեսի աջակցման կենտրոնն ավարտեց «Ինչպե՞ս հիմնել և կառավարել սեփական բիզնեսը» դասախոսական դասընթացը, որը բաղկացած էր չորս դասախոսություններից: Յուրաքանչյուր դասախոսության շնորհանդեսը կարելի է գտնել հետևյալ հղումներով.

ԻՀՀՀ-ի խորհրդի նիստ
...

Համաշխարհային Մեդիա և տեղեկատվական գրագիտության շաբաթ 2019
...

5-րդ Հայկական Ինտերնետի կառավարման ֆորում
...

ArmSIG3
...

Մասնակցություն Հայ Ընդհանուր Բարեգործական Միության սեմինարին
...

Girls in ICT Day. «Կիբեր Հիգիենա. ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում»
...

ԻՀ ՀՀ խորհրդի նիստ
...

Տեղի ունեցավ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի Խորհրդի նիստ
...

Սեմինար նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին
...

Հանդիպում համաշխարհային բանկի թվային զարգացման թիմի հետ
...

Մեկնարկեց «Թվային մեդիա և բիզնես հմտություններ» դասընթացները
...

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամների հանդիպում
...

Տեղի ունեցավ IV Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովը
...

Մասնակցություն Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովին
...