Ինտերնետ հասանելիության կենտրոնը անվանվել է Արմեն Նազարյանի անունով

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ի եւ ԻՀ ՀԿ-ի կողմից ստեղծված Կույրերի եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց մշակույթի պալատի Ինտերնետ հասանելիության կենտրոնը անվանվել է վերջերս կյանքից վաղաժամ հեռացած ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Նազարյանի անունով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ մարդիկ, ներառյալ հյուրեր Մոսկվայից: