«Ինտերնետ հասարակության» Հատվածների վերապատրաստման ծրագիր 2020

Մասնակիցներ
Ինտերնետ հասարակությունը հայտարարել էր Հատվածների վերապատրաստման ծրագիր 2020, որի համար Հայաստան Հատվածը ընտրեց դասընթացի համակարգող և մասնակիցներ: ԻՀՀՀ ՀԿ-ի Խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը նշանակվեց դասընթացի համակարգող, իսկ 5 անդամ ընտրվեցին հետևյալ կուրսերի մասնակից.

  • Ինտերնետի ձևավորում` Կատարինա Գևորգյան, Սյուզան Մարուխյան
  • Գաղտնագրում` Կատարինա Գևորգյան
  • Գլոբալ երթուղայնացման ապահովում` Վալերի Ստեփանյան
  • Բաց ստանդարտներն ամենուր` Իգոր Մկրտումյան
  • Համայնքային ցանցերի կառուցում` Աշոտ Նալբանդյան

Մասնակիցների կատարած նախաձեռնությունները

  • Գլոբալ երթուղայնացման ապահովում
    • Վալերի Ստեփանյանը վեբինար է կազմակերպել և ելույթ ունեցել MANRS-ի թեմայով:
  • Բաց ստանդարտներն ամենուր
    • Իգոր Մկրտումյան – Դասընթացի արդյունքում կարողացավ ավելացնել chronicle.isocchapter.am կայքի համապատասխանությունը 32-ից 55%-ի: Դա կատարվել է Ինտերնետ ծառայություն մատուցողի (ԻՏՄ) մոտ IPv6 հասցեները տեղադրելու միջոցով: Կայքի անվտանգությունն ավելացել է՝ հաստատված ԻՏՄ-ից ձեռք բերված անվտանգ SSL բանալիներ տեղադրելով: DNSSEC-ը դեռ չի ստացվել կարգավորել ԻՏՄ-ի խնդիրների պատճառով:
      HTTP/2-ը դեռ չի աշխատում, քանի որ հոսթինգ ընկերությունում տեղադրված Apache-ն ավելի հին է, քան HTTP/2-ի համար անհրաժեշտ 2.4.26 տարբերակը: Ինչևէ, այն կթարմացվի շուտով:
    • «Բաց ստանդարտներ ամենուր» թեմայով զեկույց է ներկայացվել Regithon-ի ժամանակ։
  • Գաղտնագրում
    • Կատարինա Գևորգյանը թարգմանել է Գաղտնագրում թեմայով շնորհանդեսը: