«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամների հանդիպում

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամների առցանց հանդիպում, որի ժամանակ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրեց համաշխարհային Ինտերնետ հասարակության 2019 թվականի գործողությունների ծրագիրը, զարգացման և ռազմավարական հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը ներկայացվեց նաև «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ եղավ գալիք տարում նախատեսվող կազմակերպության գործողությունների ծրագրերին և անդամների կողմից դրանց մասնակցությանը։ Հանդիպմանը ներկայացված շնորհանդեսին կարող եք ծանոթանալ այստեղ։