Ինֆորմացիոն տեխնոլոգիաները՝ գործնականում

«Իրերի համացանցը» երկամսյա անվճար դասընթաց է։ Այն խելացի սարքավորումներ ստեղծելու եւ կիրառելու գիտելիք է տալիս՝ համադրելով ուսուցման տեսական եւ գործնական մեթոդները։ Նախատեսված է 14-18 տարեկանների համար։ Զուգահեռաբար կազմակերպվում է Երեւանում եւ մարզերում։

Մասնակիցները սովորում են՝

  • նախագծել Smart սարքավորումներ Ardino սալիկի միջոցով,
  • միանալ ամպային սերվերներին եւ կարգավորել դրանք,
  • կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով։

Դասընթացի ավարտին մասնակիցնեը մենթորների օգնությամբ կիրաանացնեն իրենց Smart գաղափարները։

Մեկնարկել է 2022-ի դեկտեմբրի 25-ին, կավարտվի հունիսի 14-ին։

«Իրերի համացանցը» իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։