Համայնքային ցանցեր

Համայնքային ցանցերը ստեղծվում են այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվում են ինտերնետ կապի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու և պահպանելու համար ինտերնետ՝ մարդկանց կողմից, մարդկանց համար:

Համայնքային ցանցերը կապի բացը հաղթահարելու միջոց են:

 ISOC Հայաստան հատվածի անդամներ Անի Սահակյանը, Մերի Զաքարյանը, Քնար Միսակյանը և Քրիստինա Հակոբյանը մասնակցեցին Fundamentals 2021 Համայնքային ցանցեր դասընթացին:

 Իրականացված նախաձեռնություններ

Նախաձեռնությունն իրականացնելու համար դասընթացի 2 մասնակիցներ ՝ Քնար Միսակյանը ևՔրիստինա Հակոբյանը համատեղ ընտրեցին «Պատրաստել տեղական գործընկերների ցուցակ, որոնց հետ համայնքային ցանցերը կարող են աշխատել ձեր երկրում» առաջարկվող նախաձեռնությունը: Նրանք աշխատել են Հայաստանի Օպերատորների Միության և Ինտերնետ մատակարար ընկերությունների հետ և ծրագրել են իրենց հետազոտությունը տարածել գրանցողների և խոշոր պրովայդերների վրա: Օպերատորների ցուցակը պատրաստել է Քրիստինա Հակոբյանը, իսկ պրովայդերների ցուցակը ՝ Քնար Միսակյանը:

Նրանք կսկսեն ուսումնասիրել կազմակերպությունները ՝ համայնքային ցանցերում իրենց ծրագրերը պարզելու համար: Առավել կարևոր նախագծերը կներկայացվեն կազմակերպությանը՝ դիտարկելու համար: