Հայախոս ձայնային օգնական «Անահիտը» կթեթեւացնի տեսողության խնդիրներ ունեցողների կենցաղը

«Անահիտ» հայախոս ձայնային օգնականը հասկանում եւ կատարում է հայերեն տրվող տարբեր հրահանգներ՝ միացնում ու անջատում է լույսը, էլեկտրական տարբեր սարքեր։

Տեղադրվել է Կույրերի մշակույթի տան Smart սենյակում՝ տեսողության խնդիրներ ունեցողների կենցաղը թեթեւացացնելու եւ սարքի կատարելագործման նպատակով։

«Անահիտը» մշակվել է «Իրերի համացանց» երկամսյա դասընթացի շրջանակում, որն իրականացրել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ՌԴ ֆինանսավորմամբ եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Մանրամասները ներկայացված են Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։