Հանդիպում համաշխարհային բանկի թվային զարգացման թիմի հետ

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը, կազմակերպության անդամներ Վահան Հովսեփյանի և Քրիստինե Գյոնջյանի հետ մասնակցեց Համաշխարհային բանկի թվային զարգացման թիմի հետ հանդիպմանը` նպատակ ունենալով նախաձեռնել Հայաստանում լայնաշերտ շուկայի զարգացման վերաբերյալ խորհրդատվական և վերլուծական աշխատանքներ:

Թիմը ներկայացրեց Արևելյան գործընկերության անդամ երկրներին աջակցելու համար վստահության վրա հիմնված ԵՄ4Digital լայնաշերտ ռազմավարության կատարելագործման գործունեությունը, որը կստանձնի միջսահմանային ու տարածաշրջանային հեռահաղորդակցության կապի բարելավման ներուժի նախնական գնահատում: