Հասանելի Եվրոպա. ՏՀՏ-ն բոլորի համար | Վիեննա, Ավստրիա

Դեկտեմբեր 12-14 2018թ. Ավստրիայի Վիեննա քաղաքում տեղի ունեցավ «Հասանելի Եվրոպա. ՏՀՏ-ն բոլորի համար» համաժողովը: Այս տարածաշրջանային համաժողովը կազմակերպվել էր Միջազգային հեռահախորդակցության միության (ITU) Հեռահաղորդակցության զարգացման բյուրոյի (BDT) և Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ հյուրընկալվելով ՄԱԿ Վիեննայի կողմից:

Համաժողովի քննարկման ուղղվածությունն էր` երկրներում և հաստատություններում հասանելիության հետագա զարգացումը՝ շահագրգիռ կողմերի ջանքերի փոխհամագործակցության միջոցով, ինչպես նաև արդեն իրագործված նախաձեռնությունների և հաջողված արդյունքների փոխանակման միջոցով՝ Եվրոպական տարածաշրջանն առավել ներառական հասարակություն դարձնելու համար:

Միջոցառմանը իր մասնակցությունը ցուցաբերեց ԻՀՀՀ խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը: