Պատմությունը

Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի պատմությունը

 

Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի պատմությունը սկսվել է 2007 թվականից, երբ հայկական Ինտերնետ ռեգիստրը («Ինտերնետ հանրություն» ՀԿ) դիմել էր համաշխարհային Ինտերնետ հասարակությանը (Internet Society) մասնաճյուղ դառնալու համար և ճանաչվել էր այդպիսին: Այդ ժամանակից այն կազմել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի մի մասը: Կիսելով համաշխարհային Ինտերնետ հասարակության առաքելությունն ու տեսլականը՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը սկսել է իրականացնել Հայաստանում Ինտերնետի զարգացմանը խթանող ծրագրեր:

2007թ. ISOC/NATO դրամաշնորհը նպաստեց կազմակերպել «Հայաստանի ազգային հետազոտությունների և կրթական ցանցեր. ձեռքբերումները, խնդիրները և լուծումները» թեմայով սեմինար, որը կարևորեց Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերի խնդիրները և թույլ տվեց մշակել դրանց լուծման ծրագիրը:

Ինտերնետ hասարակության Հայաստան հատվածը Հայկական Ինտերնետ փոխանակման  (ARMIX) հիմնադրամի հիմնադիրներից է, որի նպատակն է ստեղծել ինտերնետ-տրաֆիկի փոխանակման ազգային կենտրոն՝ նպաստելու հայաստանյան ծառայություններ մատուցողների միջև տեղեկատվության փոխանակմանը, նվազեցնելու միջազգային կապուղիների ծանրաբեռնվածությունը և հայկական Ինտերնետի հատվածի գոյատևման ապահովումը: Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածն օգնել է նաև Գիտությունների ազգային ակադեմիային IPv6-ի պահանջների բարելավման և Ազգային գրադարանի հրատարակությունների թվայնացման հարցում:

Այս տարիների ընթացքում Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը՝

Իրականացրել է հետևյալ նախագծերը Ինտերնետ հասարակության ֆինանսավորմամբ.

  • Համակարգիչներ և ծառայություններ գյուղական գրադարանների համար
  • Կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց Ինտերնետային հասանելիության կենտրոն
  • Կույրերի հայկական միության համար Ինտերնետ ռադիոյի ստեղծում (Վերջին ծրագիրը արժանացել է Հեռահաղորդակցության համաշխարհային կազմակերպության մրցանակին):

Մասնակցել է.

  • Ինտերնետ հասարակության 25-ամյակի տոնակատարությանը
  • Chapterthon 2017
  • Chapterthon 2018
  • 2015, 2016, 2017 ազգային «Ինտերնետ Կառավարման համաժողովի» կազմակերպմանը
  • 2013 INET Հայաստան կոնֆերանսին

 Աջակցել է Ինտերնետ հասարակության հետևյալ նախագծերի կազմակերպմանը.

  • Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում հիմնադրել է Կոնտենտի ստեղծման կենտրոն
  • Հայկական ակադեմիական (հետազոտական) ցանցի IPv6 պատրաստվածության արդիականացում
  • «Armenian Internet Exchange»-ի մեկնարկում

Համատեղ ֆինանսավորել է.

  • «Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջության մասին առաջին հայկական միջազգային համաժողովը «ARMTELEMED. Ճանապարհ դեպի ապագան»
  • ArmNet կոնֆերանսներ: ArmNetAwards. Լավագույն հայկական կայքեր:

2017 թ.-ին համաշխարհային Ինտերնետ հասարակությունը խստացրեց պահանջները իր մասնաճյուղերի նկատմամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ առանձնացնել հայկական մասնաճյուղը որպես առանձին կազմակերպություն՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կամակերպություն, ինչը տեղի ունեցավ 2018 թ. մայիսին: