Սեմինար նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին

ԻՀ ՀՀ -ում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ սեմինար: Սեմինարին մասնակցեցին կույր և վատ տեսողություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող անձիք:

Քննարկվեց 2018թ «Zero Project»-ի Accessibility (հասանելության) թեմայով նախագծերին նվիրված հաշվետվությունները: ԻՀ ՀՀ-ի կամավոր Մարիամ Գյոզալյանը ներկայացրեց 2018 թվականին Եվրոպական մի շարք երկրներում իրականացված «հասանելիության» նախագծերը: Դրանք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության խնդիրներին, դրանց լուծումներ առաջարկելուն, նրանց կյանքն ավելի հեշտացնելուն, ինչպես նաև նրանց ամբողջապես հասարակությանը ինտեգրելուն:

Ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի նախագծեր, որոնք իրատեսական են Հայաստանում կիրառելու համար: