Տեղի ունեցավ IV Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովը
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ IV Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովը: Ամենամյա համաժողովը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում ընթացել են քննարկումներ հետևյալ թեմաներով՝ բլոկչեյն, թվային գովազդ, ազգային այբուբենով դոմենային անուններ, իրերի ինտերնետ (IoT), առցանց հայաբովանդակ կրթություն, ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) և այլն: Համաժողովի առցանց տարբերակը կարող եք գտնել այստեղ: