2007-2017 թվականներ

Դեկտեմբեր 26, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն 2018 Ամանորի կապակցությամբ Վարչության անդամների համար ընդունելություն էր կազմակերպել:

Դեկտեմբեր 18-21, 2017.  Ինտերնետ Միություն, Ժնեվ. «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամներ Գրիգոր Սաղյանը, Լիաննա Գալստյանը և Ավետիք Եսայանը ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի Ժնև քաղաքումկայացած համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովին՝ ներկայացնելով հետևյալ թեմաները՝ բազմալեզու Ինտերնետը (ազգային այբուբենով դոմենային անունների գրանցման առանձնահատկությունները), թվային արտարժույթը և բլոքչեյն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրերի Ինտերնետը (IoT)։

Դեկտեմբեր 7, 2017. Ինտերնետ Միություն, Ժնեվ. ԻՀ ՀԿ-ն և Մեդիակրթության Կենտրոնը մասնակցեցին Ինտերնետ Միության Chapterthon ծրագրին ” E-learning technologies for more efficient Science, Technology, Engineering and Mathematics (STEM) education” նախագծով: Այդ նախագիծը ուրիշ նախագծերի հետ միասին տեղադրված է նշված վեբ կայքում՝ https://www.internetsociety.org/beyond-the-net/chapterthon/2017/projects

Նոյեմբեր 27, 2017. Երևան, Հայաստան «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «արմֆայթինգ.հայ» և «armfc.am» դոմենային անունները շնորհվեցին «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ Ֆեդերացիային»։ Հանդիպմանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի անդամներ, մարզիկներ։ Այսուհետև ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը հասանելի կլինի նաև վերոնշյալ հասցեներով։

 

Հոկտեմբեր 27-Նոյեմբեր 3, 2017. Աբու Դաբի, ՄԱԷ. ԻՀ ՀԿ անդամներ Իգոր Մկրտումյանը, Սիրանուշ Վարդանյանը, Լիաննա Գալստյանը, Վահան Հովսէփյանը, Անի Մկրտչյանը և Նարինե Խաչատրյանը մասնակցեցին ICANN60 հանդիպմանը:

Հոկտեմբեր 13, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ աշխատակազմի անդամներ Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը, Աննա Կարախանյանը և Անի Մկրտչյանը այցելեցին Մալխաս ջազ կաֆեն և պարգևեցին լեւոնմալխասյան.հայ և մալխաս.հայ դոմենային անունների հավաստագրերը լեգենդար ջազային դաշնակահար Լեւոն Մալխասյանին:

malkhas

Հոկտեմբեր 3-5, 2017. Բրյուսսել, Բելգիա. Իգոր Մկրտումյանը մասնակցեց CENTR 58 GA կոնֆերանսին:

centrga58

Հոկտեմբեր 2, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն կազմակերպեց 3րդ Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը: Ավելի քան 100 մասնակիցներ քննարկեցին Հայաստանի ԻԹ ոլորտի պրոբլեմները և ձևավորեցին ապագա առաջընթացը:

3armigf