Սեպտեմբեր 23, 2017. Երևան, Հայաստան. «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից հայտարարված դոմենային անունների մրցույթում հաղթող ճանաչված Արա Ղազարյանը ստանում է իր ներկայացրած «կինոմաֆիա.հայ» դոմենային անունը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանից:

Սեպտեմբեր 19, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության ժողով: Հաստատվեցին անդամության և ռեգիստրարների դիմումները և քննարկվեցին կազմակերպչական հարցերը:

Սեպտեմբեր 14-15, 2017. Թբիլիսի, Վրաստան. ԻՀ ՀԿ-ի անդմներ Ի.Մկրտումյանը, Լ.Գալստյանը, Ա.Կարախանյանը, Ա.Մկրտչյանը, Ա.Խաչատրյանը, Կ.Բաբաջանյանը և Գ.Սաղյանը մաստակցեցին APTLD72-ի կոնֆերանսին:
Սեպտեմբեր 11-12, 2017. Թբիլիսի, Վրաստան. IԻՀ ՀԿ-ի անդմներ Լ.Գալստյանը, Ա.Մկրտչյանը և Գ.Սաղյանը Մաստակցեցին Վրաստանի IGF կոնֆերանսին:
Սեպտեմբեր 6-7, Ալմատի, Ղազախստան. ԻՀ ՀԿ վարչության անդամ Աննա Կարախանյանը մաստակցեց TLDCON 2017 կոնֆերանսին իրշնորհանդեսով նվիրված ArmSIG 2017 դպրոցին: Բոլոր շնորհանդեսները կարող եք տեսնել այստեղ:

Հուլիս 17-21, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Ինտերնետի Կառավարման Հայկական Դպրոցը(ArmSIG)ավելի քան 30 մասնակիցներով:
Հուլիս 7, 2017. Երևան, Հայաստան. Ինտերնետ Հանրությունը նախաձեռնել է .հայ դոմենի առաջխաղացման արշավ։ Մենք նախաձեռնել ենք հարցում՝ պարզելու Հայաստանյան Ինտերնետ օգտագործողների կարծիքը և տեղեկացվածությունը .հայ միջազգայնացված դոմենային անվան մասին։ Ծրագրի նպատակն է թիրախավորել .հայ տիրույթի զարգացման ռազմավարությունը։ Խնդրում ենք մասնակցել ստորև նշված հարցմանը և տարածել այն։
https://docs.google.com/forms/d/1a8mibokMLQz7NjHCP9CqdExDVSDa3cVmjCpLidLvMbA/edit
Հուլիս 1, 2017. Ամստերդամ, Նիդերլանդներ. ԻՀ ՀԿ վարչության անդամ Վահան Հովսեփյանը նշանակվել է RIPE NCC-ի արտաքին կապերի մենեջեր Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի համար:
Հունիս 26-29, 2017. Յոհանեսբուրգ, Հարավ-Աֆրիկա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ Լ.Գալստյանը և Ս.Վարդանյանը մասնակցեցին ICANN59 ժողովին:

Հունիս 16, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ի ադմինիստրացիյան բանակցեց Էստոնական e-Governance ակադեմիայի ներկայացուցիչներ Կրիստինա Ռեինսալուի և Ելիզավետա Կրենյովայի, ինչպես նաև Եվրազիա Պարտներշիպ հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Ազրոյանի հետ և քննարկեց հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հունիս 15, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի Քաղաքականության մշակման խմբի 8րդ նիստը:
Հունիս 14, 2017. Ժնեվ, Շվեյցարիա. ԻՀ ՀԿ-ի “Ինտերներ ռադիո կույրերի համար” առժանացել էր WSIS 2017 մրցանակի: Արարողության լուսանկարը և մրցանակը տեսեք ստորև:


Հունիս 13, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ “Ռեգիստռարների մոնիտորինգի” աշխատանքային խմբի 12րդ հանդիպումը: ԱԽ-ի անդամները շարունակեցին քննարկել Ռեգիստրարների ակրեդիտացիայի պայմանները:

Հունիս 12, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի Քաղաքականության մշակման խմբի 7րդ նիստը:
Հունիս 8, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի Քաղաքականության մշակման խմբի 6րդ նիստը:
Հունիս 6-7, 2017. Թալլինն, Էստոնիա. ԻՀ ՀԿ-ի հետևյալ անդամները մասնակցեցին 10րդ EuroDIG-ին: Լիանա Գալստյան, Նարինե Խաչատրյան, Սամվել Մարտիրոսյան, Անի Մկրտչյան, Հովհաննես Աղաջինյան:
