2007-2017 թվականներ

Հոկտեմբեր 31, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Ա. Նազարյանը մասնակցել է << Աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման>> կոնֆերանսին, որը կազմակերպվել էր “Հայաստանի հանրապետական գործատուների միությանկողմից”:

Հոկտեմբեր 30, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը մասնակցել է ArmAwards 2013 Contest-ի լավագույն հայկական վեբկայք մրցանակաբաշխության բացման արարողությանը: ԻՀ ՀԿ-ն ու Orange Armenia-ն ավանդաբար հովանավորում են ArmNet-ի համաժողովն ու կայքերի մրցույթը:

Հոկտեմբեր 27-29, 2013թ., Հելսինկի, Ֆինլանդիա: ԻՀ ՀԿ-ի անդամներ Վահան Հովսեփյանն ու Միսակ Խաչատրյանը, ներկայացնելով ARMIX-ը, մասնակցել են 23rd Euro-IX Forum-ին: Մասնակցությունը հովանավորվել է համաշխարհային ISOC (Ջեյն Քոֆֆին)-ի կողմից:

Հոկտեմբեր 24, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանը ևԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գ. Սաղյանը մասնակցել են <<ժամանակակից ՏՏ ենթակառուցվածքի պաշտպանության ու վիրտուալացման>> կոնֆերանսին, որտեղ Սիմանտեկի, VMware-ի, Microsoft-ի, IBM-ի, CA տեխնոլոգիաների, Trend Micro-ի ու Adobe ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նոր արտադրանքն ու տեխնոլոգիաները: Գիտաժողովը կազմակերպվել էր MONT  ընկերության կողմից:

Հոկտեմբեր 23, 2013թ., Բալի, Ինդոնեզիա:  ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը մաոսնակցել է Բալիում կայանալիք  IGF-ի 8-երորդ նիստին, որտեղ ներկայացրել է ինտերնետի կառավարման սկզբունքները Հայաստանում:

Հոկտեմբեր 14-18, 2013թ., Աթենք, Հունաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը մասնակցել է RIPE 67-ի ժողովին:

Հոկտեմբեր 10, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն թարգմանեց, հրատարակեց ու տարածեց Ջովան Կուրբլաջայի <<Ինտերնետի կառավարումը>> գրքի 5-րդ հրատարակությունը:

Հոկտոմբեր 9, 2013թ., Երևան, Հայաստան: Ինտերնետի միջազգային հանրությունը, ArmIX-ն ու ԻՀ ՀԿ-ն կազմակերպեցին IXP ուսուցողական սեմինար <<կապի կառուցում IXP-ի հետ>> կարգախոսով: Սեմինարը ղեկավարում էր Ջեյն Քոֆֆինը: Ավելի քան 35 մասնակիցներ` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից Նիդերլանդներից ու այլ երկրներից մասնակցել են սեմինարին: Միջոցառմանը վերաբերող տեղեկատվությունը կարող եք գտնել INET Armenia-ի ու ISOC –ի վեբ կայքերում:

Հոկտեմբեր 8-9, 2013թ., Երևան, Հայաստան: Միջազգային ինտերնետ հանրության ու ISOC AM-ի կողմից կազմակերպված <<Հարթելով ճանապարհ դեպի ապագա>> կարգախոսով INET Հայաստան կոնֆերանսը տեղի է ունեցել Երևանում: Գիտաժողովին մասնակցել են մոտ 100 մասնակիցներ Հայաստանից ու այլ երկրներից: Գիտաժողովի գլխավոր հովանավորն էր միջազգային ինտերնետ հանրությունը, որի ներկայացուցիչներն են Ֆրեդերիկ Դոնքը, Յացեկ Գայեվսկին ու Ջեյն Քեֆֆինը: Գիտաժողովը մեկնարկեց Ֆրեդերիկ Դոնքի ելույթով, ով հանդիսանում է Եվրոպայում ինտերնետ հանրության տարածաշրջանային բյուրոյի տնօրենը: Ողջույնի խոսք հղեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանն ու Իգոր Մկրտումյանը` ISOC AM-ի նախագահը: Բացման հիմնական արարողությունն անցկացրել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շոքուրյանը: Միջոցառմանը վերաբերող տեղեկատվությունը կարող եք գտնել INET Armenia-ի ու ISOC –ի վեբ կայքերում:

INET Armenia-ի շնորհանդեսները:
Միջոցառման տեսանյութը կարել է գտնել Youtube-ում:
Գիտաժողովի ընթացքի արդյունքները նշված արձանագրված են ԶԼՄ – ներում:
— Arminfo 
— Haylur
— 168.am
— nt.am
— armnewstv.am
— hottv.am

Հոկտեմբեր 4, 2013թ., Կիև, Ուկրաինա: ԻՀ ՀԿ-ի նույն պատվիրակությունը մասնակցել է <<ԶԼՄ-ները տեղեկատվական հասարակության համար>> միջազգային ֆորումին: Գ. Սաղյանը նիստի մոդերատորն էր ու շոշափում էր տարբեր երկրներում բովանդակության զտումն ու վերջինիս ազդեցությունը այլ երկրների վրա:

Հոկտեմբեր 3, 2013թ., Կիև, Ուկրաինա: ԻՀ ՀԿ-ի նույն պատվիրակությունը մասնակցել է Ուկրանիական IGF-ի չորրորդ նիստին:

Հոկտեմբեր 1-2, 2013թ., Կիև, Ուկրաինա: ԻՀ ՀԿ-ի պատվիրակությունը, մասնավորապես ISOC AM-ի փոխնախագահ Գ. Սաղյանը, գործադիր տնօրեն Ա. Ներսիսյանը, ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Լ. Գալստյանն ու ԻՀ ՀԿ-ի անդամ Է. Այվազյանը մասնակցել են ENOG 6 / RIPE NCC տարածաշրջանային համաժողովին:

Օգոստոս 2, 2013թ., Երևան, Հայաստան:ԻՀ ՀԿ-ն սկսել է նախապատրաստվել IXP ուսուցմանը, որը կազմակերպում են միջազգային ինտերնետ հանրությունը, ArmIX-ն ու ԻՀ ՀԿ-ն: Գրանցումը հայտարարված է INET Armenia-ի  ու  ISOC-ի վեբ կայքերում:

Օգոստոս 1, 2013թ., Երևան Հայաստան: ԻՀ ՀԿ-ն սկսել է նախապատրաստվել հայաստանյան INET գիտաժողովին` կազմակերպված միջազգային ինտերնետ հանրության ու ԻՀ ՀԿ-ի կողմից: Գրանցումը հայտարարված է INET Armenia-ի  ու  ISOC-ի վեբ կայքերում:

Միջոցառունը ուղիղ կապով կհեռարձակվի http://www.ustream.tv/embed/9833864 հղումով:

 

 

Հուլիս 23-27, 2013թ., Մայսեն, Գերմանիա: ԻՀ ՀԿ-ի անդամ Նարինե Խաչատրյանը մասնակցել է ինտերնետի կառավարման եվրոպական ամառային դպրոցին (Euro-SSIG):

Հուլիս 17, 2013թ., Երևան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանն ու փոխնախագահ Գ. Սաղյանը մասնակցել են ARMIX-ի գլխավոր ժողովին, որի օրակարգն էր`

  1. ARMIX-ի տարեկան զակույցը
  2. ARMIX-ի ապագա զարգացումը
  3. ARMIX-ի խորհրդի ու նախագահի ընտրությունները
  4. Ընկերությունների միացումը AS համարներին
  5. INET Հայաստան և IXP վերապատրաստում

Հուլիս 14-18, 2013թ., Դուրբան: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Սիրանուշ Վարդանյանը մասնակցել է Դուրբանում կայացած ICANN-ի կոնֆերանսին: