2007-2017 թվականներ

Հունիս 20-21, 2013, Երևան:ԻՀ ՀԿ-ն կազմակերպել է հեռակապ` Լիսաբոնում EuroDig ֆորումինհեռակա մասնակցություն ունենալու համար:

Հունիս 6, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն մեկնարկել է հայկական IDN-ի ստեղծման գործընթացը:

Հունիս 1, 2013թ., Երևան, Հայաստան:ԻՀ ՀԿ-ն իրականացրել է հարցում երկրում ինտերնետի ներթափանցման մասին: Արդյունքները շուտով կհրապարակվեն:

Մայիս 16, 2013թ., Երևան, Հայաստան: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը այցելել են ISOC համայնքի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ ստեղծված կույրերի եւ թույլ տեսողություն ունեցողների Ինտերնետ հասանելիության կենտրոն (IACB): ԻՀ ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանն ու փոխնախագահ Արմեն Նազարյանը պատմեցին IACB-ի ստեղծման պատմությունը, համընդհանուր ISOC-ի ներգրավվածությունը, կույրերի մշակույթի տան հետագա ծրագրերի ու խնդիրների մասին:

Մայիս 13, 2013թ., Երևան, Հայաստան: Հանդիպում Հայաստանյան ALAC խմբի և Ռոբերտո Գայետանոյի (ICANN ALAC) միջև ISOC AM գրասենյակում: Հանդիպմանը ներկա էին Իգոր Մկրտումյանը` (ԻՀ ՀԿ – ի նախագահ), Գրիգորի Սաղյանը` (ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ), Սիրանուշ Վարդանյանը` (ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ, ինչպես նաև Փյունիկ ALAC խմբի ղեկավար), Լիաննա Գալստյանը` (ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ, ISOC AM ALAC խմբի ղեկավար), Նարինե Խաչատրյանը` (ԻՀ ՀԿ-ի անդամ,  Media կրթական կենտրոնի ALAC խմբի ղեկավար), Հայկ Բաղյանը` (ԻՀ ՀԿ  վարչության անդամ): Զեկուցվել է հայկական ALAC խմբի գործունեությունն ու քննարկվել վերջիններիս դիրքը ICANN ALAC-ում:

Ապրիլ 25, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը մասնակցել է 4th Russian IGF-ին: Համաժողովի ընթացքում նա հանդիպում է ունեցել Յացեկ Գաևսկիի` (Եվրոպայում Ինտերնետ Հանրության զարգացման գլխավոր մենեջերի) և Ֆրեդերիկ Դոնկի (Ինտերնետ հանրության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրենի) հետ: Նրանք քննարկել են  ԻՀ ՀԿ-ի ապագա ծրագրերն ու այն համակարգել ISOC-ի ծրագրերի հետ: Իգոր Մկրտումյանը մասնակցել է  նաև Վենի Մարկովսկիի (ICANN-ի փոխնախագահի) կազմակերպած Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ccTLD-ների համաժողովին:

Ապրիլ 17, 2013թ., Երևան, ՀայաստանԿույրերի ու թույլ տեսողություն ունեցողների Ինտերնետի հասանելիության կենտրոնի (IACB) պաշտոնական բացումը իրականացվել է ISOC-ի համայնքային դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: Ներկա են գտնվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ սոցիալական ապահովության նախարարությունից, ինչպես նաև լրագրողներ: Հիմնական սարքավորումները տրամադրվել են ISOC-ի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչպես նաև IRD հայաստանյան գրասենյակը  տրամադրել են սարքավորումներ ու կահույք:


Ապրիլ 7-11, 2013թ., Պեկին
: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ` Լիաննա Գալստյանն ու Սիրանուշ Վարդանյանը մասնակցել են Պեկինում կայացած ICANN-ի համաժողովին: