2007-2017 թվականներ

Փետրվար 28, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հրատարակեց BTN մենաշնորհ”Internet radio for people with visual impairments”-ի վերջնական զեկույցը:

Փետրվար 28, 2017. Բրյուսել, Բելգիա, CENTR. Տեղեկատվությունը ԻՀ ՀԿ-ի մառզային գրադարանների օժանդակության ծրագրի մասին հրատարակված է CENTRnews կայքում:

Փետրվար 22-23, 2017. Ամստերդամ, Նիդերլանդներ. ԻՀ ՀԿ-ի նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը մասնակցեց European Chapters meeting 2017 համաժողովին իր  շնորհանդեսով, որը նվիրված էր Ինտերնետ օգտագործողների վստահությանը ցանցում:

Փետրվար 17, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն կազմակերպեց սեմինար Համաշխարհային Ինտերնետ միության մասին ԻՀ ՀԿ-ի նոր անդամների համար: Իգոր Մկրտումյանը ներկայացրեց “Համաշխարհային Ինտերնետ միություն՝ Առաքելություն, պատմություն և Կառուցվածք” շնորհանդեսը:

Փետրվար 15, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն կազմակերպեց սեմինար երեխաների անվտանգ Ինտերնետի համար: Կարեն Գասպարյանը (Cybersec.am) ներկայացրեց  շնորհանդես երեխաների անվտանգ Ինտերնետի ապահովման լուծումների մասին:

Հունվար 31, 2017. Երևան, Հայաստան . ԻՀ Հկ-ն  զեկուցում  է հրատարակել “Համակարգիչներ և ծառայություններ գյուղական վայրերի համար” ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հունվար 26, 2017. Երևան, Հայաստան. Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն հարցում է նախաձեռնել պարզելու Հայաստանում Ինտերնետ օգտագործողների առցանց անվտանգության, պաշտպանվածության և տեղեկացվածության աստիճանը։

Հունվար 26, 2017. Երևան, Հայաստան. Հայաստանյան Ինտերնետ ցանցի տեղեկատվական կենտրոնը (AMNIC) մասնակցեց CENTR-ի Stat Survey 2017 և Launch and use of IDNs (2017)հարցումներում:

Հունվար 19, 2017. Երևան, Հայաստան. Հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարդաց վիրտուալ տիրույթում հարձակումներից պաշտպանության միջոցներին նվիրված  դասախոսություն:

Հունվար 18, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ աշխատանքային խմբի նիստ, նվիրված  .AM և .ՀԱՅ դոմենների գրանցման քաղաքականությանը: Որոշվեց, որ Գրիգորի Սաղյանը նոր քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ կպատրաստի, որնք կներառեն ICANN-ի կանոնները և կներկայացնի այն աշխատանքային խմբին:

Հունվար 17,2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության ժողով: Օրակարգում Գևորք Պողոսյանի առաջարկությունները ԻՀ ՀԿ-ի աշխատանքը բարելավելու վերաբերյալ: Ներկա էին հետևյալ վարչության անդամները՝ Արման Ներսիսյան, Արամ Մխիթարյան, Արամ Վերդյան, Թովմաս Մազեջյան, Ավետիկ Եսայան, Տիգրան Զարգարյան, Գրիգորի Սաղյան, Լիանա Գալստյան, Գևորք Պողոսյան, Իգոր Մկրտումյան, Միսակ Խաչատրյան,Արմեն Մուրադյան, Կարեն Երզնկանյան, Ալբերտ Տոնեյան, Մուրադ Մուրադյան, Կոլյա Հովհաննիսյան, Հրանտ Դադիվանյան, Աննա Կարախանյան,Վահան Հովսեփյան. Երեք վարչության անդամ փոխանցել էին իրենց ձայները. Սիրանուշ Վարդանյանը — Լիանա Գալստյանին, Հայկազ Բաղյանը-Իգոր Մկրտումյանին, Լևոն Ղազարյանը -Արամ Վերդյանին: Ժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի իր եեզրակացությունը մեկ շաբաթվա ընթացքում:

Հունվար 13, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Կարեն Երզնկանյանի շնորհանդեսը ԻՀ ՀԿ անդամների համար: Շնորհանդեսի թեման էր “SmartCity: Idea, Concept and Implementations“:


Հունվար 12, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի ադմինիստրացիայի ժողովը, որի ժամանակ քննարկվեցին 2017թ պլանները:

Հունվար 6, 2017. Երևան, Հայաստան. radio-menq.am վեբ կայքը ստեղծել է պահոց, որտեղ հիշվել են բոլոր կույր և վատ տեսողություն ունեցողների համար պատրաստված Ինտերնետ ռադիոյի հաղրդումները: Այդ հաղորդումները կարելի է լսել հետևյալ հղումով՝ http://radio-menq.am/ir/archive.html:

Դեկտեմբեր 28, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Նոր տարվա ընդունելություն Ինտերնետ հանրության վարչության համար:

Դեկտեմբեր 16, 2016.Երևան, Հայաստան. Իգոր Մկրտումյանը ԻՀ ՀԿ անդամների համար անցկացրեց “Domain Name System” սեմինարը:

Դեկտեմբեր 15, 2016.Երևան, Հայաստան. Անի Մկրտչյանը ԻՀ ՀԿ անդամների համար անցկացրեց “Getting started with ICANN” սեմինարը:

Դեկտեմբեր 9 2016, Երևան, Հայաստան Իգոր Մկրտումյանը ԻՀ ՀԿ անդամների համար անցկացրեց “The future of the Internet” սեմինարը:

Դեկտեմբեր 8, 2016. Երևան, Հայաստան. Անի Մկրտչյանը ԻՀ ՀԿ անդամների համար անցկացրեց “The history of the Internet. Intro to ICANN” սեմինարը:

Դեկտեմբեր 5—9, 2016. Գվադալախարա, Մեքսիկո. ԻՀ ՀԿ-ի հասարակության հետ կապի մենեջեր Լիանա Գալստյանը մասնակցեց 11th annual Internet Governance Forum համաժողովին: