2007-2017 թվականներ

Նոյեմբեր 30, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ վարչության ժողով տեղի ունեցավ, որտեղ քննարկվեցին Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցության Խորհուրդի (ԹԹԶԱԽ) ձևաչափի փոփոխության առաջարկները:

Նոյեմբեր 23-24, 2016. Սկոպյե, Մակեդոնիա. ԻՀ ՀԿ տնօրեն Արման Ներսիսյանը մասնակցեց “ICT in Agribusiness” գիտաժողովին:

Նոյեմբեր 23, 2016. ԻՀ ՀԿ-ի “Internet radio for blinds and visually impaired people” նախագծի մասին հոդվածը հրատարակվել է globalvoices.org կայքում:

Նոյեմբեր 21, 2016. Երևան, էջմիածին. ԻՀ ՀԿ-ի տնօրենԱրման Ներսիսյանը, վարչության անդամներ Լիանա Գալստյանը, Վահան Հովսեփյանը, Արմեն Մուրադյանը և նախագծի ղեկավար Անի Մկրտչյանը մասնակցեցին “Հայ միասնության խաչ” ՀԿ-ի ինովացիոն կենտրոնի բացմանը: ԻՀ ՀԿ-ն պարգևատրվեց շնոհակալագրով ցուցաբերած աջակցության համար:

Նոյեմբեր 18, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Ինտերներ-ռադիո ծրագրի մասնակիցների և Beyond the Net նախագծի ղեկավար Իլդա Սիմաոի վիդեոկոֆերանսի կապ:

Նոյեմբեր 11-12, 2016. Թբիլիսի, Վրաստան. Մի քանի ԻՀ ՀԿ-ի անդամներ մասնակցեցին GITI-2016-ի հանդիպմանը:

Հոկտեմբեր 24-28, 2016. Մադրիդ, Իսպանիա. ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը և վարչության անդամ Հրանտ Դադիվանյանը մասնակցեցին RIPE 73 հանդիպմանը:

Հոկտեմբեր 10, 2016. Ինտերնետ Միություն, Ժնեվ. Ինտերնետ Միությունը իր կայքում հրատարակել է նորություններ ԻՀ ՀԿ-ի ”Internet Radio for People with Visual Impairments” նախագծի մասին:

3

Հոկտեմբեր 5, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ 2-րդ Հայկական IGF: ԻՀ ՀԿ-ն միջոցառման արծաթե հովանավորն էր: Միջոցառման վիդեոն տեղադրված է Youtube-ում:

  

Հոկտեմբեր 3-4, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ENOG 12 / RIPE NCC հանդիպումը. ԻՀ ՀԿ-ն միջոցառման բրոնզե հովանավորն էր:

Սեպտեմբեր 24,  2016. Երևան, Հայաստան Տեղի ունեցավ ընդհանուր ժողովը: Ներկա էին մասնակիցներ 180 քվեարկության իրավունքով: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի.Մկրտումյանը զեկուցեց 2013-2015թթ կատարված աշխատանքի մասին: Շնորհանդեսը կարելի է տեսնել այստեղ: Տնօրեն, Ա.Ներսիսյանը, զեկուցեց 2013-2015թթ ծախսերի մասին և ՀԿ-ի ֆինանսական առողջության մասին: Զեկույցը կարելի է տեսնել  այստեղ : Զեկույցները հավանություն ստացան ժողովի կողմից: Ի.Մկրտումյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում: Երկու վարչության անդամ, Հրաչյա Աբովյանը և Իննա Խոլոդովան գործի բնույթը փոխելու կապակցությամբ: Ինը նոր անդամներ ընդունվեցին վարչության կազմի մեջ: Նրանք են՝ Ա.Ներսիսյանը, Վահան Հովսեփյանը, Միսակ Խաչատրյանը, Կարեն Գասպարյանը, Գևորք Պողոսյանը, Արմեն Մուրադյանը, Մուրադ Մուրադյանը, Թոմաս Մազեջյանը և Արամ Մխիփարյանը: Ժողովը հաստատեց վարչության այդ ժամանակահատվածի որոշումները և հավանություն տվեց Կանոնադրության փոփոխության աշխատանքների սկզբին: Ընդհանուր ժողովի արձանագրությունը հրատարակված է այստեղ:

2016ga1
2016ga2

Սեպտեմբեր  22, 2016. Երևան, Հայաստան  ԻՀ ՀԿ-ն ընդունեց 19 նոր անդամ՝ Քոչարյան Գևորգ, Մանուկյան Արմեն, Մանուկյան Սուրեն, Մարգարյան Վահան, Մելքումյան Անահիտ, Մկրտչյան Անի, Մուրադյան Հակոբ, Մուրադյան Մուրադ, Մուրադյան Արմեն, Պետրոսյան Շահեն, Սաֆարյան Արտակ, Սաֆարյան Գևորգ, Սաղյան Միքայել, Սմբատյան Կարեն, Վարդապետյան Սյուզի:

Սեպտեմբեր 15-16,  2016. Բանգկոկ, Թաիլանդ  ԻՀ ՀԿ տնօրեն Ա.Ներսիսյանը և փոխնախագահ Գ.Սաղյանը մասնակցեցին APTLD70 կոնֆերանսին:

Սեպտեմբեր 7-8,  2016. Թբիլիսի, Վրաստան  ԻՀ ՀԿ անդամներ Ի.Մկրտումյանը, Լ.Գալստյանը, Վ.Հովսեփյանը, Գ.Սաղյանը, Ա.Մարտիրոսյանը, Հ.Դադիվանյանը, Ա.Կարախանյանը, Ա.Դալլաքյանը, Կ.Բաբաջանյանը, Հ.Ավանեսյանը, Ա.Մկրտչյանը, Ա.Գանապետյանը, Մ.Ակոպովը, Մ.Արաքելյանը, Հ.Ալավերդյանը, Ա.Գնունին, Ս. Բեկթաշյանը և Ա. Խաչատրյանը մասնակցեցին TLDCON2016 կոնֆերանսին:

Սեպտեմբեր 5, 2016. Թբիլիսի, Վրաստան ԻՀ ՀԿ անդամներ Ի.Մկրտումյանը, Լ.Գալստյանը, Վ.Հովսեփյանը, Գ.Սաղյանը, Ա.Մարտիրոսյանը և Մ. Խաչատրյանը մասնկցեցին Վրացական IGF համաժողովին (GeoIGF2016):