Փետրվար 23, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի ամենամյա ժողովը (լուսանկարներ): Հանդիպմանը ներկա էին ավելի քան 80 անդամներ: ԻՀ ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը հանդես է եկել ԻՀ ՀԿ-ի 2010-ից-2012-ը իրականացված աշխատանքների մասին զեկույցով: Զեկույցը հաստատվել է: Իգոր Մկրտումյանը ևս երեք տարի ժամանակահատվածով վերընտրվել է ԻՀ ՀԿ-ի նախագահ: Ընտրվել են նոր հինգ վարչության անդամներ`

  1. Ռալֆ Յիրիկյան` Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ խոշորագույն բջջային օպերատրի գլխավոր տնօրեն
  2. Անդրանիկ Ալեքսանյան` Ինտերնետ Հանրության նախկին տնօրեն, այժմ` ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարի տեղակալ
  3. Սիրանուշ Վարդանյան` ICANN NomCom-ի անդամ, Հայաստանում Փյունիկ ALAC խմբի ղեկավար
  4. Հայկ Բաղյանը` Մեդիա կրթական կենտրոնի տնօրեն, Հայաստանում <<Ապահով Ինտերնետ>> ծրագրի ղեկավար
  5. Լիաննա Գալստյանը` ԻՀ ՀԿ-ի  ALAC խմբի ղեկավար

Գագիկ Գրիգորյան, ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության աշխատակազմի ղեկավար, ով նաև հանդիսանում է ՀՀ կառավարության ICANN GAC-ի ներկայացուցիչ, ընտրվել է որպես ԻՀ ՀԿ-ի նոր փոխնախագահ` ԻՀ ՀԿ-ի և ՏԿՆ-ի ինտերնետի կառավարման քաղաքականությունը համակարգելու պատասխանատվությամբ: Արման Ներսիսյանը հաստատվել է Ինտերնետ Հանրության տնօրենի պաշտոնում: