Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

2013թ փետրվար

Փետրվար 23, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի ամենամյա ժողովը (լուսանկարներ): Հանդիպմանը ներկա էին ավելի քան 80 անդամներ: ԻՀ ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը հանդես է եկել ԻՀ ՀԿ-ի 2010-ից-2012-ը իրականացված աշխատանքների մասին զեկույցով: Զեկույցը հաստատվել է: Իգոր Մկրտումյանը ևս երեք տարի ժամանակահատվածով վերընտրվել է ԻՀ ՀԿ-ի նախագահ: Ընտրվել են նոր հինգ վարչության անդամներ` Ռալֆ Յիրիկյան` Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ խոշորագույն բջջային օպերատրի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան` Ինտերնետ Հանրության նախկին տնօրեն, այժմ` ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարի տեղակալ Սիրանուշ Վարդանյան` ICANN NomCom-ի անդամ, Հայաստանում Փյունիկ ALAC խմբի ղեկավար Հայկ Բաղյանը` Մեդիա կրթական կենտրոնի տնօրեն, Հայաստանում <<Ապահով Ինտերնետ>> ծրագրի ղեկավար Լիաննա Գալստյանը` ԻՀ ՀԿ-ի  ALAC խմբի ղեկավար Գագիկ Գրիգորյան, ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության աշխատակազմի ղեկավար, ով նաև հանդիսանում է ՀՀ կառավարության ICANN GAC-ի ներկայացուցիչ, ընտրվել է որպես ԻՀ ՀԿ-ի նոր փոխնախագահ` ԻՀ ՀԿ-ի և ՏԿՆ-ի ինտերնետի կառավարման քաղաքականությունը համակարգելու պատասխանատվությամբ: Արման Ներսիսյանը հաստատվել է Ինտերնետ Հանրության տնօրենի պաշտոնում:

Read More