Ապրիլ 29-30, 2017.  Բյուրական, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն համաֆինանսավորվել է NASA International Space Apps Challenge Hackathon-ը. 68 երիտասարդ խմբավորված 14 թիմերում մասնակցեցին միջոցառմանը:

Ապրիլ 28, 2017. Երևան, Հայաստան.Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ հետևյալ օրակարգով՝
1. Ռեգիստրարի կարգավիճակի տրամադրում «Նեթ Մասթեր» ընկերությանը:
2. Ռեգիստրարի կարգավիճակի տրամադրում «Ռոյալ Հոլդինգ» ընկերությանը:
3. Հովհաննես Քաբաբյանի և Շուշան Դոյդոյանի ընդունում ԻՀ ՀԿ-ի անդամ:
4. Հետևյալ աշխատանքային խմբերիի աշխատակարգի հաստատում՝
— Ռեգիստրարների մշտադիտարկման
— ․հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման
— Ռազմավարական զարգացման
— Դոմենային անունների առաջին տարվա գրանցման գնիԱպրիլ 21, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ի անդամները մասնակցեցին վեբինարին, որը նվիրված էր ICANN Fellowship  ծրագրին։

Ապրիլ 20, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն նախաձեռնել է նոր նախագիծ՝ «Երիտասարդությունը և Իներնետը» թեմայով։ Այն նպատակ ունի խթանել երիտասարդության մասնակցությունն ու տեղեկացվածությունը Ինտերնետին վերաբերող հարցերի մասին։  Հարցաթերթիկը տեղադրված է ԻՀ ՀԿ-ի “ISOC AM” Ֆեյսբուքյան էջում ։

Ապրիլ 7, 2017. Իննոպոլիս, ՌԴ. ԻՀ ՀԿ վարչության անդամ Վահան Հովսեփյանը մասնակցել է Ռուսաստանի կառավարման ֆորումին, RIGF 8: Հաշվետվությունը հրատարակված է այստեղ:

Ապրիլ 07, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ստացել է IETF Journal ամսագրի 2017թ 3րդ համարը: Հետաքրքրված վարչության անդամները կարող են վերցնել այն ծանոթանալու համար:

Ապրիլ 06, 2017. Երևան, Հայաստան. Աշտարակ քաղաքի դպրոցականները իրենց ուսուցիչ ԻՀ ՀԿ անդամ Նարինե Մեսրոպյանի հետ այցելեցին ԻՀ ՀԿ գրասենյակ և լսեցին ԻՀ ՀԿ-ի նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանի շնորհանդեսը, որը նվիրված էր Ինտերնետի պատմությանը: Միջոցառման այլ նկարներ կարող եք տեսնել այստեղ: Աշտարակի թիվ 2 դպրոցի VII դասարանի աշակերտուհի Անահիտ Մկրտչյանը կարդաց ապահով համացանցին նվիրված իր գրած բանաստեղծությունը: