Դեկտեմբեր 26, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն 2018 Ամանորի կապակցությամբ Վարչության անդամների համար ընդունելություն էր կազմակերպել:

Դեկտեմբեր 18-21, 2017.  Ինտերնետ Միություն, Ժնեվ. «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամներ Գրիգոր Սաղյանը, Լիաննա Գալստյանը և Ավետիք Եսայանը ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի Ժնև քաղաքումկայացած համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովին՝ ներկայացնելով հետևյալ թեմաները՝ բազմալեզու Ինտերնետը (ազգային այբուբենով դոմենային անունների գրանցման առանձնահատկությունները), թվային արտարժույթը և բլոքչեյն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրերի Ինտերնետը (IoT)։

Դեկտեմբեր 7, 2017. Ինտերնետ Միություն, Ժնեվ. ԻՀ ՀԿ-ն և Մեդիակրթության Կենտրոնը մասնակցեցին Ինտերնետ Միության Chapterthon ծրագրին ” E-learning technologies for more efficient Science, Technology, Engineering and Mathematics (STEM) education” նախագծով: Այդ նախագիծը ուրիշ նախագծերի հետ միասին տեղադրված է նշված վեբ կայքում՝ https://www.internetsociety.org/beyond-the-net/chapterthon/2017/projects