2017թ հունվար

Հունվար 31, 2017. Երևան, Հայաստան . ԻՀ Հկ-ն  զեկուցում  է հրատարակել “Համակարգիչներ և ծառայություններ գյուղական վայրերի համար” ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հունվար 26, 2017. Երևան, Հայաստան. Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն հարցում է նախաձեռնել պարզելու Հայաստանում Ինտերնետ օգտագործողների առցանց անվտանգության, պաշտպանվածության և տեղեկացվածության աստիճանը։

Հունվար 26, 2017. Երևան, Հայաստան. Հայաստանյան Ինտերնետ ցանցի տեղեկատվական կենտրոնը (AMNIC) մասնակցեց CENTR-ի Stat Survey 2017 և Launch and use of IDNs (2017)հարցումներում:

Հունվար 19, 2017. Երևան, Հայաստան. Հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարդաց վիրտուալ տիրույթում հարձակումներից պաշտպանության միջոցներին նվիրված  դասախոսություն:

Հունվար 18, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ աշխատանքային խմբի նիստ, նվիրված  .AM և .ՀԱՅ դոմենների գրանցման քաղաքականությանը: Որոշվեց, որ Գրիգորի Սաղյանը նոր քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ կպատրաստի, որնք կներառեն ICANN-ի կանոնները և կներկայացնի այն աշխատանքային խմբին:

Հունվար 17,2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության ժողով: Օրակարգում Գևորք Պողոսյանի առաջարկությունները ԻՀ ՀԿ-ի աշխատանքը բարելավելու վերաբերյալ: Ներկա էին հետևյալ վարչության անդամները՝ Արման Ներսիսյան, Արամ Մխիթարյան, Արամ Վերդյան, Թովմաս Մազեջյան, Ավետիկ Եսայան, Տիգրան Զարգարյան, Գրիգորի Սաղյան, Լիանա Գալստյան, Գևորք Պողոսյան, Իգոր Մկրտումյան, Միսակ Խաչատրյան,Արմեն Մուրադյան, Կարեն Երզնկանյան, Ալբերտ Տոնեյան, Մուրադ Մուրադյան, Կոլյա Հովհաննիսյան, Հրանտ Դադիվանյան, Աննա Կարախանյան,Վահան Հովսեփյան. Երեք վարչության անդամ փոխանցել էին իրենց ձայները. Սիրանուշ Վարդանյանը — Լիանա Գալստյանին, Հայկազ Բաղյանը-Իգոր Մկրտումյանին, Լևոն Ղազարյանը -Արամ Վերդյանին: Ժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի իր եեզրակացությունը մեկ շաբաթվա ընթացքում:

Հունվար 13, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ Կարեն Երզնկանյանի շնորհանդեսը ԻՀ ՀԿ անդամների համար: Շնորհանդեսի թեման էր “SmartCity: Idea, Concept and Implementations“:


Հունվար 12, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի ադմինիստրացիայի ժողովը, որի ժամանակ քննարկվեցին 2017թ պլանները:

Հունվար 6, 2017. Երևան, Հայաստան. radio-menq.am վեբ կայքը ստեղծել է պահոց, որտեղ հիշվել են բոլոր կույր և վատ տեսողություն ունեցողների համար պատրաստված Ինտերնետ ռադիոյի հաղրդումները: Այդ հաղորդումները կարելի է լսել հետևյալ հղումով՝ http://radio-menq.am/ir/archive.html: