Մայիս 29, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի և ԻՏԿ-ի անձնակազմի ներածական սեմինարը նվիրված ISO 27001 հավաստագրման հարցերին:
Մայիս 25, 2017. ICANN, At-Large Community. ԻՀ ՀԿ-ի հասարակության հետ կապի մենեջեր Լիանա Գալստյանը ընտրվեց APRALO-ի փոխ-նախագահ:

Մայիս 24-25, 2017. Օհրիդ, Մակեդոնիա. ԻՀ ՀԿ-ի հասարակության հետ կապի մենեջեր Լ.Գալստյանը և ծրագրերի մենեջեր Ա.Մկրտչյանը մասնակցեցին SEEDIG 2017 հանդիպմանը:

Մայիս 12, 2017. Երևան, Հայաստան. Ի գնահատություն “Միջազգային տիեզերական ծրագրեր մարտահրավեր” հակատոնի համա-հովանավորության ԻՀ ՀԿ-ն ճանաչվել է Գալակտիկական Թիմի անդամ:

Մայիս 11, Երևան, Հայաստան. «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայտարարել է Ինտերնետ կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցի (ArmSIG) մեկնարկը։ 5-օրյա դասընթացը տեղի կունենա հուլիսի 17-ից 21-ը՝ Երևանում:

Մայիս 11, 2017. Ժնեվ, Շվեյցարիա. Ինտերնետ հանրության Ռադիո-Մենք նախագիծը ընտրված լավագույններից մեկը Champions Project of WSIS Prize 90 նախագծերից:

Մայիս 3, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ “Ռեգիստռարների մոնիտորինգի” աշխատանքային խմբի 8րդ հանդիպումը: ԱԽ-ի անդամները շարունակեցին քննարկել  Ռեգիստրների ակրեդիտացիայի պայմանները:

Մայիս 3, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի Դոմենների Գրանցման Քաղաքականության մշակման խմբի առաջին նիստը:

Մայիս 2, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ռազմավարական զարգացման ԱԽ-ի առաջին նիստը: Քննարկվեց ԱԽ-ի ամխատակարգը: