Մարտ 31, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ վարչության առ ցանց նիստ (Zoom կոնֆերանս համակարգի միջոցով), որի օրակարգում էր նոր Ռեգիստրարների ընդունելությունը: Քվեարկությունը չկայացավ քվորումի պակասության պատճառով:

Մարտ 30, 2017. Երևան, Հայաստան. Աշտարակ քաղաքի մի խումբ դպրոցականներ իրենց դասատու ԻՀ ՀԿ անդամ Նարինե Մեսրոպյանի հետ այցելեցին ԻՀ ՀԿ գրասենյակը և ներկայացրեցին իրենց մշակված կիրառական ծրագրերը բջջային հեռախոսների համար:

Մարտ 27, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ”․հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման“ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Որոշվեց աշխատել 3 տարբեր ուղություններով՝ իրազեկման, մոտիվացիայի և տեխնիկական մարտահրավերների: Աշխատանքի առաջին ամսվա ընթացքում ԱԽ կունենա շաբաթական հանդիպումներ: Առ այսօր խմբում գրանցվել է 11 անդամ:

Մարտ 16, 2017. Երևան, Հայաստան. Անի Մկրտչյանըև Իգոր Մկրտումյանը մասնակցեցին “Երիտասարդությունը և Ինտերնետը”  առ-ցանց համաժողովին:

Մարտ 11-16, 2017. Կոպենհագեն, Դանիա. ԻՀ ՀԿ-ի անդամներ Ա.Մուրադյանը, Գ.Սաղյանը, Լ.Գալստյանը, Ս.Վարդանյանը և Վ.Հովսեփյանը մասնակցեցին ICANN58 ժողովին:

Մարտ 13, 2017. Երևան, Հայաստան. AMNIC-ը մասնակցեց CENTR-ի “Anycast deployment” հարցմանը:

Մարտ 10, 2017. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հյուրընկալել էր ARMIX հիմնադրամի ընդհանուր ժողովը: Վարչության նախագահ Ալբերտ Տոնեյանը և տնօրեն Վահան Հովսեփյանը ներկայագրեցին շնորհանդես ARMIX-ի 2016թ գործունեության մասին: Որոշվեց վարչության կազմում ներգրավել բոլոր ARMIX-ին միացած ընկերություններին:


Մարտ 9, 2017. Համաշխարհային Ինտերնետ միությունը իր բլոգում տեղադրեց նոր հոդված“Ինտերնետ ռադիո վատ տեսողություն ունեցողների համար” ծրագրի մասին:. Համաշխարհային Ինտերնետ միության Beyond the Net ծրագիրը  վիդեո է տեղադրել Youtube-ում “The Internet station for the blind of Armenia” վերնագրով:

Մարտ 3, 2017. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության նիստը: Օրակարգում նոր անդամների և Ռեգիստրարների ընդունելությունն էր, ինչպես նաև նոր կանոնադրության դրույթների քննարկումը, որոնք բխում են ՀԿ-ների նոր օրենքի պահանջներից: Որոշվեց ստեղծել “Ռեգիստրարների ակրեդիտացիայի և մոնիտորինգի” և “.հայ դոմենի առաջխաղացման և մարկետինգի” աշխատանքային խմբեր: