Նոյեմբեր 27, 2017. Երևան, Հայաստան «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «արմֆայթինգ.հայ» և «armfc.am» դոմենային անունները շնորհվեցին «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ Ֆեդերացիային»։ Հանդիպմանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի անդամներ, մարզիկներ։ Այսուհետև ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը հասանելի կլինի նաև վերոնշյալ հասցեներով։