Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

MENOG 18

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամներ Արմեն Մուրադյանը, Վահան Հովսեփյանը և ArmSIG- ի ուսանողուհի Սյուզի Հովհաննիսյանը մասնակցեցին MENOG 18 (Մերձավոր Արևելքի ցանցային օպերատորների խումբ), հանդիպմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 25-26-ին Թեհրանում: Միջոցառման հյուրընկալող կողմը Իրանի Ինտերնետ մատակարար Asiatech ընկերությունն էր, իսկ հովանավորը՝ RIPE NCC ընկերությունը: MENOG 18-ին ներկա էին աշխարհի բոլոր աշխարհագրական տարածաշրջանները ներկայացնող 15 երկրներից 240 մասնակիցներ: Որպես տարածաշրջանում հիմնական «Ինտերնետ-կառուցողների» համար հարթակ, MENOG-ը մեծ հնարավորություն է ընձեռում գործընկերների հետ կապվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ցանցային նորարարությունները ներկայացնելու և քննարկելու, նոր բիզնես մոդելներ և ծրագրերը բացահայտելու համար: Սա մի հարթակ է, որտեղ մասնակցում են Ինտերնետ ոլորտի, ակադեմիայի և կառավարության կողմից փորձագետներ և այլ հետաքրքրված մասնակիցներ: Կոնֆերանսի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է Մերձավոր Արևելքի և օտարերկրյա մասնագետների և մասնակիցների հետ և ձեռք է բերել մի շարք նախնական համաձայնագրեր: Էական քայլ է արվել իրանական շուկան իր բոլոր հնարավորություններով բացահայտելու և այնտեղ նոր բիզնես գաղափարներ գործարկելու ուղղությամբ: Պատվիրակությունը հնարավորություն ունեցավ կիսել իր փորձը և ծանոթանալ Իրանի գործարար միջավայրին՝ շնորհանդեսների, կլոր սեղան ձևաչափով հանդիպումների և քննարկումների միջոցով:

Read More

ԻՀ ՀՀ-ը ՀԿ-ն տարանջատվեց ԻՀ ՀԿ-ից

Ապրիլ 12, 2018. Երևան, Հայաստան: Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ, որտեղ հավանության առժանացավ ԻՀ ՀԿ-ից Ինտերնետ հասարակության Հայաստան հատված նոր ՀԿ-ի տարանջատումը և ԻՀ ՀԿ-ի նոր կանոնադրությունը:  

Read More