Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

Ինտերնետ հասանելիության կենտրոնը անվանվել է Արմեն Նազարյանի անունով

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ի եւ ԻՀ ՀԿ-ի կողմից ստեղծված Կույրերի եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց մշակույթի պալատի Ինտերնետ հասանելիության կենտրոնը անվանվել է վերջերս կյանքից վաղաժամ հեռացած ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Նազարյանի անունով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ մարդիկ, ներառյալ հյուրեր Մոսկվայից:

Read More

Դասախոսություններ նվիրված IoT-ի ոլորտում Arduino կոնտրոլլերների կիրառմանը

Հարգելի Ինտերնետ հասարակության Հայաստան հատված (ԻՀՀՀ) և Ինտերնետ հանրություն ՀԿ-ների անդամներ, ԻՀՀՀ-ն սկսում է դասախոսությունների և լաբորատոր աշխատանքների մի շարք ` նվիրված Arduino կոնտրոլլերների կիրառմանը IoT-ի ոլորտում: Դասերի կսկսվեն շաբաթ օրը, սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00 և անց են կացվելու Կույրերի Մշակույթի Տանը, որը գտնվում է Նիկողայոս Տիգրանյանի փող., 15 շենք (Կոմիտասի շուկայի հետևը): Լսարանը գտնվում է այդ շենքի 3րդ հարկում, Ինտերնետ հասանելիության կենտրոնում: Դասերը վարելու են՝ Վահան Միսակյանը, Կարեն Երզնկանյանը և Ավետիկ Եսայանը: Դասերը անվճար են: Մասնակցության ցանկության դեպքում տեղեկացրեք մեզ նամակով ուղղված mailto: info@isocchapter.am հասցեով:

Read More