Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

Ավարտվեց Chapterthon 2018 ծրագիրը

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ն ավարտեց Chapterthon 2018-ի “Իրերի Ինտերնետի (ԻԻ) դասընթացը, որը  նվիրված  էր Arduino-ի վերահսկիչների կիրառմանը: 3-մակարդակի դասընթացը (Սկզբնական,Միջանկյալ և Ընդլայնված) հիմք է ծառայելու մեծ թվով ԻԻ մասնագետների` ապագա վերապատրաստման համար (հաշվետվություն , տեսանյութ):

Read More

IGF ՎՐԱՍՏԱՆ | 10-11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018

2018թ. դեկտեմբերի 10-11-ը Թբիլիսիում տեղի է ունենալու Վրացական Ինտերնետ Կառավարման համաժողովը: Այս ամենամյա ֆորումի մասնակիցները անցկացնում են քննարկումներ և փոխանակվում լավագույն փորձով ու տեղեկատվությամբ: Համաժողովը տալիս է պատկերացում, թե ինչպես ավելացնել Ինտերնետի հնարավորությունները և մարտահրավեր նետել ռիսկերին: «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի խորհրդի նախագահը և խորհրդի անդամները մասնակցելու են GeoIGF2018-ին:

Read More

IGF XIII ՓԱՐԻԶ | 12-14 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

Սույն թվականի նոյեմբերի 12-14-ին Փարիզում տեղի է ունենալու Ինտերնետ կառավարման ֆորումի (IGF) տասներեքերորդ ամենամյա հանդիպումը, որը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում: IGF-ը բազմաշահառու կողմերի միջև անցկացվող Ինտերնետ կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումների հարթակ է, որտեղ բարձրացվում են Ինտերնետի կայուն զարգացման, անվտանգության, կայունության վերաբերյալ հարցեր:

Read More

Տեղի ունեցավ IV Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ IV Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովը: Ամենամյա համաժողովը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աջակցությամբ: Համաժողովի ընթացքում ընթացել են քննարկումներ հետևյալ թեմաներով՝ բլոկչեյն, թվային գովազդ, ազգային այբուբենով դոմենային անուններ, իրերի ինտերնետ (IoT), առցանց հայաբովանդակ կրթություն, ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) և այլն: Համաժողովի առցանց տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Read More

Մասնակցություն Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովին

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ն ԻՀ ՀԿ-ի հետ միասին մասնակցեցին  Հայաստանի Ինտերնետի կառավարման 4-րդ համաժողովին: Ինտերնետ հասարակության եվրոպական ռեգիոնալ բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ICANN -ի արևելյան եվրոպայի և կենտրոնական ասյայի “Global Stakeholder Engagement” բաժնի ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան, և Ինտերնետի Կառավարման համաժողովների օգնության ասսոցիացիայի (IGFSA) նախագահ Մակուս Կումմերը, ֆորումի բացման գլխավոր խոսնակներն էին:

Read More