Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամների հանդիպում

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամների առցանց հանդիպում, որի ժամանակ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրեց համաշխարհային Ինտերնետ հասարակության 2019 թվականի գործողությունների ծրագիրը, զարգացման և ռազմավարական հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը ներկայացվեց նաև «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ եղավ գալիք տարում նախատեսվող կազմակերպության գործողությունների ծրագրերին և անդամների կողմից դրանց մասնակցությանը։ Հանդիպմանը ներկայացված շնորհանդեսին կարող եք ծանոթանալ այստեղ։

Read More

Տեղեկատվական հոդված ԻՀՀՀ նախագծի մասին

Համաշխարհային Ինտերնետ հասարակությունը հրապարակել է տեղեկատվական հոդված Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի «Համարգիչներ, ծառայություններ և Wi-Fi Ինտերնետ գյուղական գրադարանների համար» նախագծի մասին: Նախագիծը սկսել է իր գործունեությունը 2015թ.-ից: 2017թ.-ից «Beyond the Net» դրամաշնորհային ծրագիրը սկսել է աջակցել նախագծի և դրա հիմնական նպատակների իրագործմանը: Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացնում է, թե ինչպես է այս նախագիծը օգնում լուծել գյուղական համայնքների կարիքները: Հոդվածը կարող եք տեսնել այստեղ:

Read More

Հասանելի Եվրոպա. ՏՀՏ-ն բոլորի համար | Վիեննա, Ավստրիա

Դեկտեմբեր 12-14 2018թ. Ավստրիայի Վիեննա քաղաքում տեղի ունեցավ «Հասանելի Եվրոպա. ՏՀՏ-ն բոլորի համար» համաժողովը: Այս տարածաշրջանային համաժողովը կազմակերպվել էր Միջազգային հեռահախորդակցության միության (ITU) Հեռահաղորդակցության զարգացման բյուրոյի (BDT) և Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ հյուրընկալվելով ՄԱԿ Վիեննայի կողմից: Համաժողովի քննարկման ուղղվածությունն էր` երկրներում և հաստատություններում հասանելիության հետագա զարգացումը՝ շահագրգիռ կողմերի ջանքերի փոխհամագործակցության միջոցով, ինչպես նաև արդեն իրագործված նախաձեռնությունների և հաջողված արդյունքների փոխանակման միջոցով՝ Եվրոպական տարածաշրջանն առավել ներառական հասարակություն դարձնելու համար: Միջոցառմանը իր մասնակցությունը ցուցաբերեց ԻՀՀՀ խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը:

Read More

GeoIGF 2018

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամները ևս մասնակցել են GeoIGF2018-ին, որպես «Շահառուների ներգարվման հնարավորություններ» սեսիայի խոսնակներ: 2018 թ. դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ 4-րդ վրացական Ինտերնետ Կառավարման համաժողովը: Համաժողովը հնարավորություն ստեղծեց քննարկումներ ծավալել Վրաստանի ամենատարածված և քննարկվող հարցերի շուրջ՝ Ինտերնետ հասանելիություն, Անվտանգություն, Վրացական ccTLD-ներ և IDN-ներ՝ դրանց մարտահրավերներն ու զարգացումները, Բովանդակության և Հեղինակային իրավունքի մասին և Հաջորդ սերունդն ու Ինտերներ հանրությունը: Խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը ներկայացրել է #MAG-ը և խոսել #SEEDIG նախաձեռնության և դրա կարողությունների զարգացման ծրագրերի ու ներգրավման հնարավորությունների մասին: Իսկ խորհրդի անդամ Վահան Հովսեփյանը խոսել է RIPE NCC-ի և Fellowship ծրագրերի մասին:   GeoIGF2018 Համաժողովի մանրամասներն այստեղ` http://geoigf.ge/

Read More

IGF | Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ: Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին: Համաժողովին ներկա էր նաև ԻՀՀՀ ՀԿ անդամ Քրիստինա Հակոբյանը։ Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ՝ http://www.intgovforum.org/multilin…/…/igf-2018-key-messages:

Read More