Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

WSIS Forum 2019 || Ապրիլի 8-12, Ժնև, Շվեյցարիա

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովը (WSIS) Միացյալ ազգերի կազմակերպության  բազմաշահառու համաշխարհային հարթակ է, որը նպաստում է WSIS գործողությունների իրականացմանը կայուն զարգացման նպատակների առաջընթացի համար: Ամեն տարի այն հավաքում է ամենամեծ ՏՀՏ համայնքներից մեկը: Այս տարի WSIS համաժողովը տոնում է իր 10-ամյակը: WSIS 2019 համաժողովի հիմնական թեման է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»: WSIS համաժողովի և դրա օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար` https://www.itu.int/net4/wsis/forum/2019/

Read More

ԻՀ ՀՀ խորհրդի նիստ

2019 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ ԻՀ ՀՀ-ի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով՝ 1. ԻՀՀՀ-ի մասնակցությունը Ինտերնետի կառավարման խորհրդի աշխատանքներում և ԻՀ ՀՀ-ի ներկայացուցչի թեկնածության քննարկում: Քննարկումների արդյունքում ԻՀ ՀՀ-ի խորհրդի նախագահ Լիանա Գալստյանը ընտրվեց Ինտերնետի կառավարման խորհրդի թեկնածու ԻՀՀՀ-ի կողմից:

Read More

Տեղի ունեցավ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի Խորհրդի նիստ

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի Խորհրդի նիստ: ԻՀ ՀՀ-ի խորհուրդը քննարկեց հետևյալ օրակարգային թեմաները՝ 1. ԻՀՀՀ-ի գործունեության գնահատման չափորոշիչները 2. Ինտերնետ հաշվետվություն 2019։ Ինչպես է համախմբումը ազդում Ինտերնետի տեխնիկական էվոլյուցիայի և օգտագործման վրա 3. 2020 գործողությունների ծրագրի մշակման գործընթացը 4. ԻՀՀՀ-ի 2019 թվականի գործողությունների ծրագիրը Քննարկման արդյունքում հաստատվեց հետևյալ ԻՀՀՀ-ի 2019 թվականի գործողությունների ծրագիրը՝ 1. Ազգային Ինտերնետ համայնքի կոնֆերանս՝ Աղջիկները ICT ոլորտում 2. Հաշմանդամների պրոբլեմներով զբաղվող ՀԿ-ների կլոր սեղան 3. Ազգային 2019թ Ինտերնետի կառավարման ֆորում (համակազմակերպիչ) 4. Մասնակցություն ազգային լայնաշերթ կապի ռազմավարության մշակմանը 5. Մասնակցություն Ինտերնետի կառավարման խորհրդի աշխատանքներում

Read More