Notice: Undefined property: WP_Error::$cat_ID in /home/isoc/isocchapter.am/wp-content/themes/isocchapter/content-posts.php on line 32

Մասնակցություն Եվրոպական հատվածների առ-ցանց հանդիպմանը

ԻՀ ՀՀ ՀԿ-ն մասնակցեց Եվրոպական հատվածների առ-ցանց հանդիպմանը, նվիրված կոդավորման կիրառմանը Ինտերնետում և Խորհրդատվական խորհրդի ղեկավարող հանձնաժողովի նորություններին:

Read More

Եվրոպական մասնաճյուղերի հանդիպում

Ինտերնետ հասարակությունը կազմակերպել էր 2019-ի Եվրոպական մասնաճյուղերի հանդիպումը, որը տեղի է ունեցավ մայիսի 9-10 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հետևյալ արդիական թեմաները՝ կենտրոնացում, կոդավորման կարևորությունը Ինտերնետում վստահություն ստեղծելու համար, իրերի ինտերնետ, IoT սպառողի գաղտնիություն և անվտանգություն, Ինտերնետ հասարակության տեսլականը և մարկետինգը սոցիալական մեդիայում մասնաճյուղերի համար: Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը ևս մասնակցեց այդ հանդիպմանը: ԻՀՀՀ խորհրդի անդամ Անի Դալլաքյանը ներկայացրեց կազմակերպության Հայաստանյան գործունեության մասին: Նա պատմեց ԻՀՀՀ պլանների, արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող նախագծերի մասին: [smartslider3 slider=4]

Read More

SEEDIG-5

SEEDIG-ը Հարավարևելյան Եվրոպայի և հարակից տարածքի շահագրգիռ կողմերի միջև համացանցի կառավարման հարցերի շուրջ երկխոսությունների համար նախատեսված բաց, ընդգրկուն և ոչ ֆորմալ հարթակ է: SEEDIG-ը Ինտերնետ կառավարման տարածաշրջանային համաժողովի՝ գլոբալ IGF-ի կողմից ճանաչված նախաձեռնություն է: Այս տարի տեղի ունեցավ հինգերորդ SEEDIG-ը՝ մայիսի 7-8, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: ԻՀՀՀ Խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը մասնակցում էր SEEDIG 5-ին, որպես Կազմակերպչական թիմի անդամ, իսկ ԻՀՀՀ Խորհրդի անդամ Անի Դալլաքյանը՝ որպես մասնակից:

Read More

Մասնակցություն Հայ Ընդհանուր Բարեգործական Միության սեմինարին

Ի.Մկրտումյանը մասնակցեց Հայ Ընդհանուր Բարեգործական Միության սեմինարին, որը նվիրված էր հետևյալ պրոբլեմներին՝ – Խոցելի խմբերի աղքատության մակարդակի նվազեցում (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, միայնակ մայրեր), – Աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովում,  սոցիալական ձեռնարկություններ: Մասնակցության նպատակն էր մշակել առաջարկություն սովորեցնել խոցելի խմբերին գումար վաստակել առ-ցանց աշխատանքով Ինտերնետում:

Read More

Girls in ICT Day. «Կիբեր Հիգիենա. ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում»

«Girls in ICT» օրը ITU-ի (ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտացված գործակալության) ամենամյա միջոցառումներից է: Այս տարի այն նշվել է 2019 թ. ապրիլի 25-ին: «Girls in ICT» օրվա կապակցությամբ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը» կազմակերպել էր «Cyber Hygiene կամ Կիբեր Հիգիենա. Ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում» խորագրով տեղեկատվական սեմինար: Սեմինարը նախատեսված էր ներկայացնելու, թե ինչպիսի անվտանգությանն առընչվող խնդիրներ կարող են լինել և ինչպես կարելի է անվտանգ մնալ Ինտերնետում: Սեմինարը տեղի ունեցավ Երևանի հ.174 դպրոցում: Միջոցառումը հյուրընկալեց աշակերտուհիներին, նրանց մայրերին և ուսուցիչներին, տեղեկանալու Ինտերնետային անվտանգության խնդիրների և սկզբունքների մասին: «UCOM»-ի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը պատմեց ամենատարածված կիբեր հարձակումների, վտանգների, խնդիրների և դրանցից խուսափելու մասին: Երիտասարդ մասնակիցները ևս ակտիվ էին քննարկումներում:

Read More

Եվրոպական մասնաճյուղերի ժողով | Մայիսի 9-10

Ինտերնետ հանրությունը կազմակերպում է 2019-ի Եվրոպական մասնաճյուղերի ժողով, որը տեղի է ունենալու մայիսի 9-10 Բուխարեստի մայրաքաղաք Ռումինիայում: Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը ևս կմասնակցի հանդիպմանը՝ ներկայացնելու կազմակերպության Հայաստանյան գործունեության մասին:

Read More

SEEDIG 5 | Մայիսի 7-8

SEEDIG-ը Հարավարևելյան Եվրոպայի և հարակից տարածքի շահագրգիռ կողմերի միջև համացանցի կառավարման հարցերի շուրջ երկխոսությունների համար նախատեսված բաց, ընդգրկուն և ոչ ֆորմալ հարթակ է: SEEDIG -ը Ինտերնետ կառավարման տարածաշրջանային համաժողովի՝ գլոբալ IGF-ի կողմից ճանաչված նախաձեռնություն է: Այս տարի տեղի կունենա հինգերորդ SEEDIG-ը՝ մայիսի 7-8, Ռումինիայում, Բուխարեստ:

Read More