ArmIGF2018 | 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018

2015թ-ից Հայաստանում անց է կացվում Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով` ArmIGF, որը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:

Համաժողովի հիմնական նպատակն է տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին բարձրաձայնելու և քննարկելու Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցեր։

Այս տարի ArmIGF2018-ը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։