GeoIGF 2018

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամները ևս մասնակցել են GeoIGF2018-ին, որպես «Շահառուների ներգարվման հնարավորություններ» սեսիայի խոսնակներ:

2018 թ. դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ 4-րդ վրացական Ինտերնետ Կառավարման համաժողովը: Համաժողովը հնարավորություն ստեղծեց քննարկումներ ծավալել Վրաստանի ամենատարածված և քննարկվող հարցերի շուրջ՝ Ինտերնետ հասանելիություն, Անվտանգություն, Վրացական ccTLD-ներ և IDN-ներ՝ դրանց մարտահրավերներն ու զարգացումները, Բովանդակության և Հեղինակային իրավունքի մասին և Հաջորդ սերունդն ու Ինտերներ հանրությունը:

Խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը ներկայացրել է #MAG-ը և խոսել #SEEDIG նախաձեռնության և դրա կարողությունների զարգացման ծրագրերի ու ներգրավման հնարավորությունների մասին: Իսկ խորհրդի անդամ Վահան Հովսեփյանը խոսել է RIPE NCC-ի և Fellowship ծրագրերի մասին:

 

GeoIGF2018 Համաժողովի մանրամասներն այստեղ` http://geoigf.ge/