ICANN-ի կրթաթոշակառու է դարձել ԻՀՀՀ խորհրդի նախագահը

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Վեսմիրա Հարությունյանն ընտրվել է ICANN-ի կրթաթոշակառու եւ մասնակցել կորպոռացիայի 78-րդ համաժողովի աշխատանքներին։

«ICANN-ում լինելով՝ հնարավորություն ունեցա մեր երկրի ՏՏ, թվային ավտանգության, ինտերնետի հասանելիության խնդիրների լուծման հաջողված պրակտիկային, ինչպես նաեւ ինտերնետ կառավարման ոլորտում նորամուծություններին տեղեկանալու։ ICANN-ը մի միջավայր է, որտեղ հնարավոր է բարձրաձայնել ոլորտին առնչվող յուրաքանչյուր հարց եւ ստանալ պատասխանը»,-ասել է Վեսմիրա Հարությունյանը։

Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN) տարեկան 3 համաժողով է հրավիրում եւ դրանց մասնակցելու համար տրամադրում կրթաթոշակներ։ Ներգրավվում են կազմակերպության աշխատանքով հետաքրքրված կամ դրանում տարբեր կերպ մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատներ։