IGF | Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ:

Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին: Համաժողովին ներկա էր նաև ԻՀՀՀ ՀԿ անդամ Քրիստինա Հակոբյանը։

Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ՝ http://www.intgovforum.org/multilin…/…/igf-2018-key-messages: