IGF 2019. Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Լիաննա Գալստյանը որպես MAG անդամ մասնակցեց հունվարի 28-30-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովի 2019 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպմանը։

Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2018 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև ս/թ նոյեմբերի 25-29-ին Բեռլինում կայանալիք 14-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական կայքում։