IGF XIII ՓԱՐԻԶ | 12-14 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

Սույն թվականի նոյեմբերի 12-14-ին Փարիզում տեղի է ունենալու Ինտերնետ կառավարման ֆորումի (IGF) տասներեքերորդ ամենամյա հանդիպումը, որը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում:

IGF-ը բազմաշահառու կողմերի միջև անցկացվող Ինտերնետ կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումների հարթակ է, որտեղ բարձրացվում են Ինտերնետի կայուն զարգացման, անվտանգության, կայունության վերաբերյալ հարցեր: