MENOG 18

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամներ Արմեն Մուրադյանը, Վահան Հովսեփյանը և ArmSIG- ի ուսանողուհի Սյուզի Հովհաննիսյանը մասնակցեցին MENOG 18 (Մերձավոր Արևելքի ցանցային օպերատորների խումբ), հանդիպմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 25-26-ին Թեհրանում:

Միջոցառման հյուրընկալող կողմը Իրանի Ինտերնետ մատակարար Asiatech ընկերությունն էր, իսկ հովանավորը՝ RIPE NCC ընկերությունը: MENOG 18-ին ներկա էին աշխարհի բոլոր աշխարհագրական տարածաշրջանները ներկայացնող 15 երկրներից 240 մասնակիցներ:

Որպես տարածաշրջանում հիմնական «Ինտերնետ-կառուցողների» համար հարթակ, MENOG-ը մեծ հնարավորություն է ընձեռում գործընկերների հետ կապվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ցանցային նորարարությունները ներկայացնելու և քննարկելու, նոր բիզնես մոդելներ և ծրագրերը բացահայտելու համար: Սա մի հարթակ է, որտեղ մասնակցում են Ինտերնետ ոլորտի, ակադեմիայի և կառավարության կողմից փորձագետներ և այլ հետաքրքրված մասնակիցներ:

Կոնֆերանսի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է Մերձավոր Արևելքի և օտարերկրյա մասնագետների և մասնակիցների հետ և ձեռք է բերել մի շարք նախնական համաձայնագրեր: Էական քայլ է արվել իրանական շուկան իր բոլոր հնարավորություններով բացահայտելու և այնտեղ նոր բիզնես գաղափարներ գործարկելու ուղղությամբ: Պատվիրակությունը հնարավորություն ունեցավ կիսել իր փորձը և ծանոթանալ Իրանի գործարար միջավայրին՝ շնորհանդեսների, կլոր սեղան ձևաչափով հանդիպումների և քննարկումների միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *