Սիրելի՛ գործընկեր, կամ հայրենակիցնե՛ր
Տարին մոտենում է ավարտին ու մենք կրկին առիթ ունենք անդրադառնալու միասին անցած ուղուն՝ լի կարևոր նախաձեռնություններով, համատեղ հաղթահարած մարտահրավերներով ու նոր գաղափարներով։ 2025-ը զարգացման, համագործակցության և թվային ոլորտում անվտանգ ու ներառական միջավայր ձևավորելու շարունակական աշխատանքի տարի էր։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ համատեղ ջանքի, վստահության և աջակցության համար։ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անունից ջերմորեն շնորհավորում ենք Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ։
Առջևում 2026-ն է. մեր ներուժի բացահայտման, միասնաբար գործելու և մարդակենտրոն թվային միջավայր ձևավորելու նոր մեկնարկային շրջան։
Մաղթում ենք բոլորիս խաղաղ ու բարօր ընթացք։