Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Խորհուրդ

Իգոր Մկրտումյան

Իգոր Մկրտումյան

ՀԿ նախագահ

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր, նախագահ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ՝ 1994-ից։
Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC) բաժնի պետ։
Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1962-ին։
Սովորել է Մոսկվայի տրանսպորտային ինժեներների ինստիտուտի ասպիրանտուրայում՝ 1968-1971։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է՝ 1972-ից։
Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ՝ 1972-1992։
Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային բաժնի տնօրեն՝ 1993-2010։
Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է INET-93 համաժողովին եւ ինտերնետի կառավարման կուրսերին, ստացել՝ ինտերնետի կառավարման մասնագետի որակավորում։
Մի խումբ համախոհների հետ հիմնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ 1993-ին։
Հայաստանյան դոմենների ադմինիստրատիվ կոնտակտի՝ AMNIC-ի ղեկավար։
Հայկական դոմենային անունների տիրույթը ներկայացնում է IANA-ում (ICANN-ում)։ AMNIC-ը նաեւ ներկայացնում է հայաստանյան Ինտերնետ հանգույցը CENTR-ում, ccNSO-ում, RIPE-ում եւ APNIC-ում։
Վարում է chronicle.isoc.am կայքը, որը «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեության մատյանն է։

Վեսմիրա Հարությունյան

Վեսմիրա Հարությունյան

Խորհրդի նախագահ, ՀԿ քարտուղար

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ՝ 2023-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի փոխնախագահ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2003-ից, խորհրդի անդամ՝ 2021-ից։
Աշխատում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ում՝ 2014-ից։
Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։

Նարինե Դերձակյան

Նարինե Դերձակյան

Խորհրդի փոխնախագահ, ՀԿ հաշվապահ

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի փոխնախագահ՝ 2023-ից։
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ գլխավոր հաշվապահ՝ 2003-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ է 2003-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հաշվապահ՝ 2018-ից։
Մասնակցում է կազմակերպության կողմից նախաձեռնվող ու իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։

Աննա Կարախանյան

Աննա Կարախանյան

«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ, ՀՑՏԿ ադմինիստրատոր

«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ է՝ 2002-ից։
Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC)՝ «.am» եւ «.հայ» տիրույթների ռեգիստրի ադմինիստրատոր:

Կիրառական ավտոմատիզացված համակարգերի համամիութենական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող` 1986-1991։ Հաստատել է առաջին փաթեթային կապը x.25 արձանագրությամբ աշխատող համաշխարհային ցանցերի հետ։
«Արմինկո» ՍՊԸ-ում աշխատել է հիմնադրման օրվանից:
Մասնակցել է «Հայաստանի ինտերնետ օգտվողների միություն» ՀԿ-ի հիմնադրմանը՝ որպես ՀՀ ինտերներնետ համայնքի ներկայացուցիչ։
Ռեգիստրարների ինստիտուտի ստեղծումից հետո ապահովել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համագործակցությունը ռեգիստրարների հետ։

Ելենա Հարությունյան

Ելենա Հարությունյան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ SMM մասնագետ

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ անդամ՝ 2025-ից։

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2026-ից։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ SMM մասնագետ, երիտասարդական նախաձեռնությունների համակարգող։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Դասավանդում է Հայաստանի եվրոպական համալսարանում 2023-ից։

Կատարինա Գևորգյան

Կատարինա Գևորգյան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ, արտաքին կապերի մենեջեր

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի մենեջեր՝ 2022-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2016-ից, խորհրդի կազմում է 2021-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ 2020-ից։
Ինտերնետ հասարակության հատվածների խորհրդատվական խորհրդի անդամ 2023-ից։

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ 2000-ին։
Աշխատում է դոմենային անունների գրանցման ծառայություն տրամադրող ընկերություններում՝ 2015-ից։
«Ռեգնեսթ» ընկերության տնօրեն՝ 2017-2019, «Գլոբալ էյէմ» ընկերությունում՝ ծրագրերի ղեկավար, ICANN Fellowship եւ NASIG (North American Internet Governance School) ծրագրերի բազմակի մասնակից:
«Ինտերնետ հասարակության» (Global ISOC) կազմակերպած «Shaping the Internet» եւ «Encryption» ուսումնական ծրագրերի մասնակից։
Universal Acceptance, At-Large Social Media աշխատանքային խմբերի անդամ։
SEEDIG Ինտերնետ կառավարման եւ թվային քաղաքականության ամսական զարգացումների (SEEsummary) խմբագիրների թիմի անդամ։
«N2Forum»-ի շրջանակներում՝ կազմակերպչական աշխատանքների կամավոր` 2019-ին։

Կարեն Երզնկանյան

Կարեն Երզնկանյան

«Սմարթ Սիթի» ՀԿ նախագահ

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ՝ 2018-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ՝ 1994 -2018-ին։
Երկար տարիներ աշխատել է ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև 13 տարի աշխատելով ՀՀ ֆինանսական ոլորտում ղեկավարել է մի շարք բանկերի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։

«Սմարթ Սիթի համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ նախագահ՝ 2014թ-ից։
Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ՏՏ ստորաբաժանման ղեկավար։

Սիրանուշ Վարդանյան

Սիրանուշ Վարդանյան

ICANN-ի Fellowship ծրագրի ղեկավար

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ անդամ 2021-ից, խորհրդի անդամ՝ 2023-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ՝ 2013-ից։
Անդամակցում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին՝ 2011-ից։
Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ԳԱԱ հայցորդ է։
Ավարտել է ԻԿ հմտությունների զարգացման դասընթացը՝ 2007-ին։
Diplo հիմնադրամի, «Գալիք սերնդի առաջնորնդերի ծրագրի» եւ ԻԿ եվրոպական ամառային դպրոցի, «Ինտերնետ հասարակության» համատեղ կառավարման փոխանակման ծրագրի շրջանավարտ է։

Ասիական, ավստրալիա-ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի At-Large կազմակերպության (APRALO) նախագահ:
Ինտերնետ կառավարման ոլորտում է՝ 2007-ից։
ICANN Fellowship ծրագրի մասնակից, ISOC IGF 2010-ի դեսպան, IGF 2011-ի դեսպան։

Վահան Հովսեփյան

Վահան Հովսեփյան

RIPE NCC արտաքին հարաբերությունների տարածաշրջանային տնօրեն

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2026-ից։

ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ։

Ավարտել է Հայ-ռուսական համալսարանը, Մաաստրիխի եւ Հարվարդի Ջ. Քենեդու անվան դպրոցների կառավարման դասընթացները։

«Արմիքս» հիմնադրամի հիմնադիր տնօրեն՝ 2010-ից։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ։

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ հիմնադիր-տնօրեն:

RIPE NCC Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների արտաքին հարաբերությունների գծով տնօրեն:

Հոլանդիայի Շրջանավարտների հայկական միության նախագահ, ISOC Internet of Things Special Interest Group փոխնախագահ, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի փոխնախագահ։

Տիգրան Զարգարյան

Տիգրան Զարգարյան

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար

«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ անդամ է։ Կազմակերպությունում համակարգում է «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագիրը։

«Հայաստանի ինտերնետ օգտվողների միություն» ՀԿ հիմնադրման մասնակիցներից է։ Եղել է նաև կազմակերպության խորհրդի անդամ։ Ակտիվ մասնակցություն ունի բաց և ազատ կոդով ծրագրային ապահովման համայնքների աշխատանքներին։

Մասնագիտանում է գրադարանների և արխիվների թվայնացման, թվային գրադարանների ստեղծման և տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտներում։ Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։

Ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը՝ 2008-ից ։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, 2011-2019 թվականներին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն՝ 2006-2011-ին։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավարն է։

eIFL-FOSS միջազգային ծրագրի համակարգող, ղեկավարել է նաև մի շարք միջազգային գիտական ծրագրեր՝ 2007-2009-ին։

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի նախագահ՝ 2021-2022-ին։

Հայկական գրադարանային ասոցիացիայի խորհրդի անդամ է։

Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտի գիտական խորհրդի կողմից ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ 1987-ին։

Հեղինակ է մեկ մենագրության, վեց գրքի, մեթոդական ձեռնարկների և բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք նվիրված են թվային գրադարանների ստեղծման մեթոդաբանությանը, դրանց շահագործման խնդիրներին և հայ գրքի պատմությանը։

Քրիստինա Հակոբյան

Քրիստինա Հակոբյան

«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ տնօրեն

«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ՝ 2019-ից։
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար 2020-ից, տնօրեն՝ 2022-ից։
ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ։
Ավարտել է «Դավիթ Անհաղթ» մասնավոր համալսարանը՝ 1995-ին։
Դոմենային անունների գրանցումների ոլորտում է՝ 2010-ից։
Բազմաթիվ տեղական եւ միջազգային միջոցառումների մասնակից է, ինչպես նաեւ մի շարք` ArmSIG, N2Forum, Girls in ICT միջոցառումների համակազմակերպիչ՝ 2019-ից։
ICANN կազմակերպության Կառավարական խորհրդատվական կոմիտեում (GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդատու՝ 2019-ից։
ICANN եւ RIPE NCC Fellowship ծրագրերի բազմակի մասնակից։

Subscribe for our newsletter.