Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ

Թվային բանկերը ողջ ֆինանսաբանկային գործարքներն ինտերնետային միջավայր են տեղափոխում՝ դրանք «տեղավորելով» հեռախոսում։ Թվային դրամապանակները՝ առանց քարտերի և կանխիկի, ֆինանսական միջոցները պահելու, հեշտ ու արագ ցանկացած կետից կառավարելու և օգտագործելու հնարավորություն են տալիս։

Թվային դրամապանակ է կիրառում աշխարհի բնակչության ավելի քան կեսը՝ 4.4 միլիարդ մարդ։ Այդ կերպ կատարվող գործարքների տարեկան ծավալը կազմում է 8–10 տրիլոն դոլար՝ 18–22% տարեկան աճով։ Հայաստանում թվային վճարումները գերազանցել են կանխիկ գործարքները՝ հասնելով 52%-ի։

«Քարտեր պահելու, NFC/QR տեխնոլոգիաներով վճարումներ կատարելու, այլ օգտատերերի փոխանցումներ անելու հնարավորություն է տալիս թվային դրամապանակը։ Փաստացի այն դառնում է վճարումների նոր ստանդարտ աշխարհի ավելի քան կեսի համար», – ընդգծեց Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն Արմեն Վիրաբյանը՝ խոսքն ուղղելով Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովի (YouthIGF Armenia) շուրջ 70 մասնակիցներին։

Անդրադառնալով թվային դրամապանակի կիրառության բերած ռիսկերին՝ Վիրաբյանն նշեց կիբեռանվտանգության խնդիրները, տարեցներին այս գործընթացում ներգրավելու ցածր մեկարդակը, խոշոր տեխնոլոգիական հարթակներից կախվածությունը և այլն։

Այնուամենայնիվ, թվային դրամապանակների անվտանգության ապահովումը, բացի կիրառվող համակարգային մեխանիզմներից, ենթադրում է յուրաքանչյուր օգտատիրոջ պատասխանատու մոտեցում և ուշադրություն՝ նոր ֆինանսական փորձ ձևավորող այս միջավայրում կիբեռանվտանգությունը խաթարող օղակի չվերածվելու և գումարներ չկորցնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Subscribe for our newsletter.