«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի գործնությանն է անդրադարձել գլոբալ «Ինտերնետ հասարկություն» կազմակերպությունը` 2025 թվականի կիսամյակային հաշվետվությունում։
Ի թիվս Եվրոպայում գործող 30 գործընկեր կազմակերպությունների՝ «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ-ն նույնպես աշխատել է համացանցը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, զարգացնելու ուղղությամբ և իրականացրել բազմաբնույթ նախագծեր՝ Երևանում ու մարզերում։
«Ինտերնետ հասարակությունն» անդրադարձել է ԻՀՀՀ ՀԿ-ի հինգ նախագծերին՝ տալով հետևյալ գնահատակնները՝
հայաստանյան կազմակերպությունը նպաստեց
- թվային ներառմանը՝ մշակելով և գործարկելով գրադարանների թվային կառավարման ծրագիրը,
- ավելի ներառական և բազմալեզու ինտերնետ կայացմանը՝ Երևանում հանդես գալով` որպես «Համընդհանուր ընդունման» տարածաշրջանային համաժողովի համակազմակերպիչ,
- կանանց ներգրավվածությանը տեխնոլոգիաների ոլորտում՝ Ջերմուկում կազմակերպելով «Աղջիկները ՏՀՏ – ում» միջոցառումը,
- թվային հասանելիության բարելավմանը՝ գրադարաններին նվիրաբերելով համակարգիչներ և Կոտայքի մարզի գրադարանավարների համար վերապատրաստում անցկացնելով,
- միջազգայնացված դոմենների ճանաչելիության ընդլայնմանը՝ կազմակերպելով հանրային տոնակատարություն .հայ դոմենում առաջին գրանցման 9-ամյակի կապակցությամբ։