Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը

Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության և տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերներն են քննարկվել նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ArmIGF2025 ՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում։

Այն կազմակերպել էր «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, միջազգային՝ ICANN, RIPE NCC, IGFSA և այլ գործընկերների աջակցությամբ։

«Երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաներն օգտագործել իրենց զարգացման, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար և որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց ու որքանով են մարդիկ դրանից օգտվելու»,- անդրադառնալով փոփոխվող աշխարհում ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանը՝ ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը:

Հոբելյանական ArmIGF2025 համաժողովը, որը բազմակողմանի երկխոսության բաց և ներառական հարթակ է՝ մեկտեղել էր պետական ու մասնավոր հատվածի, տեխնիկական և ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Որպես .am և .հայ դոմենների կառավարիչ կազմակերպություն, կանգնած լինելով ինտերնետը Հայաստան բերելու ակունքներում, մենք շարունակում ենք նախանձախնդիր լինել համացանցը զարգացնելու ու տարածելու գործում։ Այն կրթական և տնտեսական զարգացման անփոխարինելի ռեսուրս է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի անվտանգությունն ու ապագան։ Ուստի Հայաստանն ինտերնետ դիմակայության և ապահովության համար առաջնայնորեն պետք է լուծի դեպի Եվրոպա կամ Ասիա իր սեփական այլընտրանքային մալուխն ունենալու հարցը»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը։ Ըստ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահի, արտաքին կապից կախվածությունը նվազեցնելու նպատակով պետք է զարգացվեն նաև թրաֆիքի փոխանակման կենտրոնները, քայլեր ձեռնարկվեն լայնաշերտ ինտերնետ կապն ամենահեռավոր համայնքներում ընդլայնելու նպատակով։

«Viva-ի ցանցային ռազմավարությունը հիմնված է կրկնօրինակման, տեխնոլոգիական բազմազանության և շարունակական նորարարության սկզբունքների վրա։ Մենք ստեղծել ենք բարձր դիվերսիֆիկացված օպտիկական մագիստրալ, որը միավորում է Եվրոպայի մեր կապի հանգույցները (PoPs)՝ ամբողջությամբ անկախ ցամաքային և ստորջրյա երթուղիներով՝ ձևավորելով դիմացկուն գլոբալ օղակ։ Մեր հիբրիդային ճարտարապետությունը, որը միավորում է ցամաքային ցանցերը, ամպային հարթակը և ցանցային ֆունկցիաների վիրտուալիզացիան (NFV), պատրաստվում է հաջորդ փուլին՝ արբանյակային կապի ներդրմանը՝ կարևորագույն ենթակառուցվածքների առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով։ Մեր վերջնական նպատակը Հայաստանի համար թվային ինքնիշխանության և անխափան կապի երաշխավորումն է՝ անկախ հանգամանքներից», – ասաց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

ArmIGF 2025-ում Հայաստանի ինտերնետ համայնքի ու համացանցով հետաքրքրված մասնագետները քննարկեցին նաև թվային կառավարման, ենթակառուցավծքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության և օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.