Դոմենային անունների և համացանցի զարգացման թեմաներ են քննարկվել օրերս Երևանում՝ ԻՀՀԿ ՀԿ գրասենյակում IM Capital ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Նիկոլաս Ռուհանայի հետ կայացած հանդիպմանը։
Լիբանանի մեր գործընկերոջ հետ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը և կազմակերպության անդամները ներկայացրել են ընթացիկ ծրագրերը։ Երկուստեք անդրադարձ է եղել հատկապես թվային ներառմանը, ինտերնետի անվտանգ օգտագործմանն ու կրթական նախաձեռնություններին։
Քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիներ, ինչպես նաև՝ փորձի փոխանակման ձևաչափեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Լիբանանի թվային զարգացմանը։